COVID 19 ընդամենը իշխանության ենթադրությունն է, քանի որ այլ կերպ, քան դատական բժշկի եզրակացությունը, հնարավոր չէ պարզել մահվան իրական պատճառները

COVID 19 ընդամենը իշխանության ենթադրությունն է, քանի որ այլ կերպ, քան դատական բժշկի եզրակացությունը, հնարավոր չէ պարզել մահվան իրական պատճառները

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբան Արթուր Ղազինյանը։

«Պաշտոնական վարկածով կորոնավիրուսից, իսկ իրականում անհայտ պատճառներով, Հայաստանում արդեն մահացել է գրեթե 1100 մարդ:

Չէ դուք պատկերացնու՞մ եք, 1100 Հայաստանի քաղաքացի, և ոչ մի հետաքննություն, ոչ մի քրեական գործ, ոչ մի մեղադրյալ:

Չկա դատական բժշկի եզրակացություն մահվան իրական պատճառների մասին, իսկ COVID 19 ընդամենը իշխանության ենթադրությունն է, քանի որ այլ կերպ, քան դատական բժշկի եզրակացությունը, հնարավոր չէ պարզել մահվան իրական պատճառները:

Բոլոր մահվան դեպքերը պետք է դառնան համալիր նախաքննության առարկա, իսկ բոլոր մեղավորները պետք է պատժվեն:

Հայաստանում ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ պետք է պաշտպանվի պետության կողմից, սա պետության ուղղակի պոզիտիվ պարտականությունն է:

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵԼՈՒ Է»։