BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Այսօր, դեկտեմբերի 7-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի փախանցմամբ ժամը 21։00-ի սահմաններում BMW X5 մակնիշի 88 OQ 888 համարանիշի վարորդը Կորյունի փողոցում, բժշկական համալսարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 50-55 տարեկան տղամարդ հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Հետիոտնը փողոցն անցել է չթույլատրելի հատվածով, իսկ այդ պահին փողոցում արտաքին լուսավորություն չի եղել։ Եվ միայն դեպքից հետո են լույսերը միացրել»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում