«Bayraktar Teknoloji» ընկերությունը դրոնների արտադրություն է սկսել Ադրբեջանում
Bayraktar Teknoloji» ընկերությունը անօդաչու սարքերի արտադրություն է սկսել Ադրբեջանում: Այս մասին հայտնում է «Report»-ը:
Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությունը սկսել է «Bayraktar Teknoloji Azerbaycan» ընկերությունը, որը թուրքական «Baykar Makina» ընկերության տեղական դուստր ձեռնարկությունն է:
Ձեռնարկությունն արտադրությամբ զբաղվում է Սումգայիթի արդյունաբերական պարկում, որի ռեզիդենտն է դարձել այս տարվա մայիսին։
Արտադրվող ապրանքներն առայժմ նախատեսված են ներքին շուկայի համար։
Ավելի վաղ թուրքական «Baykar» ընկերությունը ԱԹՍ-ների թռիչքների սիմուլյացիաներ էր իրականացրել Հայաստանի հետ սահմանին։