Մամուլ

Համաճարակի սկզբում մարդկանց մեկուսացնում էին ճոխ հյուրանոցներում, շոու անում, հետո փողը վերջացավ և մի քանի օրում 100-ավոր մարդկանց շպրտեցին դուրս

Համաճարակի սկզբում մարդկանց մեկուսացնում էին ճոխ հյուրանոցներում, շոու անում, հետո փողը վերջացավ և մի քանի օրում 100-ավոր մարդկանց շպրտեցին դուրս

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չե՞ք մոռացել, թե ինչպես համաճարակի սկզբներում մարդկանց մեկուսացնում էին ճոխ հյուրանոցներում, ինչ-որ շոուներ էին սարքում տոռծիկներով ու ծաղկեփնջերով ու Նիկոլն էլ ճոռոմ-ճոռոմ ելույթներ էր ունենում, թե աշխարհում ոչ մի տեղ այսքան ճոխ չեն մեկուսացնում, ինչպես Հայաստանում։

Հետո շոուի փողը վերջացավ և մի քանի օրում հարյուրավոր մարդկանց շպրտեցին դուրս։ Հիշո՞ւմ եք, որ դեռ չբուժված մարդուն Ծաղկաձորից բերել էին, թողել Ավանի կամրջի տակ, թե բա ինքդ հասիր տուն։

Աշխարհում, այո, այդպես ճոխ ոչ մի տեղ չէին պահում։ Որովհետև այլ երկրներում կարանտինները պետք էին ոչ թե լոպազանալու և ինքնագովազդվելու, այլ վարակի տարածումը կասեցնելու համար։

Նիկոլապետությունում ամեն ինչն է այդպես։ Սիրուն դեկորացիաներ, դատարկ կարգախոսներ, բեմականացումներ (շաբաթоրյակի բեմականացում, ծառատունկի բեմականացում, համաճարակի դեմ պայքարի բեմականացում և այլն), այս ամենը՝ մի քանի լայվ անելու և հերթական «100 փաստում» ընդգրկելու համար։

Իսկ նկատե՞լ եք, որ գրառումներս հաճախ եմ ստիպված սկսել «հիշո՞ւմ եք», «հիշեցնեմ», «Ֆեյսբուքը հիշեցրեց» արտահայտություններով։

Մենք կոլեկտիվ հիշողության լուրջ խնդիր ունենք ազգային մակարդակով։

Մի ամբողջ երկիր կարծես առանց հիշողություն ապրի (ինչն էլ հիշում է՝ մեծ մասը միֆեր և «կեղծ հիշողություններ» են)։

Մեր հասարակությունը ոչ մի բանից դասեր չի քաղում, ամեն առավոտ մտնում է նույն գերլարված, գերէմոցիոնալ, բայց անբովանդակ տեղեկատվական ցիկլի մեջ, իսկ օրվա վերջում բնակչության 80–90 տոկոսի հիշողությունը, կարծես, ջնջում են, որ հաջորդ առավոտ նույն ձևով մտնի նոր՝ նույնպես դատարկ և անիմաստ ցիկլի մեջ։

Սա և՛ կրթական համակարգի, և՛ մեդիայի քայքայման (կամ գուցե չկայացմա՞ն) հետևանքն է։ Դրանք են կոլեկտիվ հիշողությունը ստեղծելու, այն պահելու և թարմացնելու հիմնական գործիքները։

Իհարկե, «կրթական համակարգ» կամ «մեդիա» ասելով չեմ փորձում հասցեականությունը լղոզել, թե՛ առաջինի, թե՛ երկրորդի համար կոնկրետ մարդիկ են պատասխանատու։

Նախևառաջ ՀՀ բոլոր իշխանությունները՝ 1991-ից ի վեր։

Նիկոլը՝ որպես երևույթ (պայմանականորեն ասած «նիկոլավիրուսը»), 29 տարվա սխալների, չարածների կամ ծուռ արածների հանրագումարային մուտացիաների արդյունք է»։

Կիսվել