Պետք չէ ծնկի գալ ռուսների առջև. Լուկաշենկո
Պետք չէ ծնկի գալ ռուսների առջև. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ինչու է Բելառուսին հրթիռային զենք անհրաժեշտ եւ ինչ ռազմավարական խնդիր է կանգնած ռազմական ոլորտում: Պետության ղեկավարն այս մասին հայտարարել է այսօր ռազմական զարգացումներին ծանոթանալու ընթացքում, գրում է News.am-ը հղում անելով՝ ԲԵԼՏԱ-ին:
«Այսօր մենք կխոսենք հրթիռային զենքի արտադրության մասին: Լավ կլիներ, եթե բոլոր պետությունները վերցնեին եւ չեղարկեին պատերազմը: Բայց դեռ ոչ ոք պատերազմները չի չեղարկել՝ չնայած համաճարակներին, համավարակներին, հիստերիաներին: Ոչ ոք պատերազմը չի չեղարկել:
Եվ, ցավոք, ստիպված ենք պատրաստվել դրան խաղաղ ժամանակաշրջանում: Ոչ մի տեղ չենք կորչի: Եթե չպատրաստվես, Աստված մի արասցե, իհարկե, հիմա, ապա դառը պտուղները հետո կքաղես», – ասել է պետության ղեկավարը:
Ալեքսանդր Լուկաշենկոն արձանագրել է, որ, իհարկե, համապատասխան զենքի մշակումն ու, առհասարակ, բանակի պաշտպանական ծառայության պահպանումը մեծ գումարներ արժե: «Եւ որքան էլ դա թանկ չլինի: Իսկ դա շատ թանկ է, հատկապես՝ հիմա:
Ոչ ոք ավելորդ գումար չունի, բացառությամբ նրանց, ովքեր տպում են դրանք (սա վերաբերում ամբողջ աշխարհին, այդ թվում նաեւ՝ մեզ): Ուստի ավելորդ գումար չկա, այնուամենայնիվ, ստիպված ենք գումար ծախսել պաշտպանության վրա»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:
«Պաշտպանության ոլորտում մեր ռազմավարական խնդիրը, եթե ինչ, հակառակորդի համար անընդունելի վնաս հասցնելն է: Եվ մենք պետք դա պետք է ցուցադրենք հիմա, որպեսզի, նրանք, ովքեր, Աստված մի արասցե, որոշեն պատերազմել մեզ հետ, հասկանան, որ մենք կարող ենք արժանապատվորեն պատասխան տալ:
Այսօր սպառազինության տեսանկյունից ամենալավ պատասխանը հրթիռներն են, բարձր ճշգրտության զենքը»,- նշել է Բելառուսի առաջնորդը: Բացի այդ, հաշվի առնելով Բելառուսում անտաճահճային բնական պայմանները, բանակը հարմարվում է դրան:
«Այս ուղղությամբ մենք զարգացնում ենք մեր Զինված ուժերը: Իհարկե, մենք չենք պատրաստվում զբաղվել գլոբալիզմով, գրավել օտար երկրները: Մենք խաղաղ երկիր ենք: Մյուս պետությունների կողմից մեր նկատմամբ այդպիսի «հետաքրքրություն» չկա:
Ոստի մեզ համար իմաստ չունի միջուկային զենքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակել: Մենք դա չենք կարող անել: Մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, ինչ հնարավոր է: Ուստի մենք համապատասխան հրթիռային արտադրություն ենք սկսում»,- պատմել է պետության ղեկավարը:
Մաչուլիշչիներում Բելառուսի նախագահը ծանոթացել է զենքի հեռանկարային նմուշների հետ:
Պետության ղեկավարին պատմել են, որ այժմ երկրում յուրացվել է չինական հրթիռների հավաքումը, ընթանում է սեփական զենքերի մշակումը, որոնք կարող են թիրախներին հարված հասցնել մինչեւ 300 կմ հեռավորությունից: Այդ հրթիռների ստեղծման ժամկետները չեն պահվում:
«Մեզ մեր հրթիռն է պետք: Մենք չենք կարող զենք ստեղծել, որով մենք կախված կլինենք այլ երկրներից: Ոչ ոք մեզ հենց այնպես այդ զենքը չի տա: Մենք բախտը դեռ բերել է համաձայնության գալ չինացիների հետ, պետք է խոնարհվել նրանց առջեւ: Բայց հետագայում այդպիսի կախվածություն չպետք է լինի»,- շեշտել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Մշակողները նախագահին հավաստիացրել են, որ սեպտեմբերին կհայտնվի «300»-ի առաջին նմուշը: Այս հրթիռի փորձարկման համար դիտարկվում են Չինաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Սաուդյան Արաբիայի փորձարկման հարթակները: Ինչպես տեղեկացրել են պետության ղեկավարին, ռուսական կողմը դեռ չի ցանկանում տրամադրել իր փորձարկման հարթակները:
«Պետք չէ ծնկի գալ ռուսների առջեւ: Սա ազդանշան է. եթե մեր մերձավոր դաշնակիցը ոչ միայն չի համաձայնել հրթիռ պատրաստել մեզ հետ, իսկ փորձակման համար հարթակ չի տրամադրում… Լսեք, սա հարց է»,- ասել է Բելառուսի նախագահը: