Էլ մի գնացեք Եռաբլուր՝ ձեզ այնտեղ սպասողներ այլևս չկան… Արմեն Դանիելյան
Էլ մի գնացեք Եռաբլուր՝ ձեզ այնտեղ սպասողներ այլևս չկան… Արմեն Դանիելյան
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկ Եռաբլուրում մարդաշատ էր…
Ոմանց տոնը “խանգարողներ” այլևս չգտնվեցին…
Իսկ գոնե այս անգամ ջիպերով Եռաբլուր բարձրանալիս ոմանք նկատեցին, թե Հերոսների ծնողներն էդ ցրտին ինչպես են ոտքով հաղթահարում մի քանի կիլոմետրանոց այդ ճանապարհը։
Իսկ առհասարակ հասկացան, որ երբ նսերմացնում էին հիվանդ ու նահատակված զիվորների ծնողներին, մի օր դեմ առ դեմ հանդիպելու էին նրանց և տեսնեին ու զգային արհամարհված լինելու “բերկրանքը”…
Եվ երեկ այլևս ոչ ոք ձեզ Եռաբլուրում չէր սպասում, որովհետև դուք այլևս ոչինչ եք. դուք շրջանառությունից դուրս եք, քանզի ձեր անձը նույնացրել էիք Աստծո հետ…
Կարծում եմ՝ համոզվեցիք, որ անդառնալիորեն սխալվել եք… և գիտեք ինչու… որովհետև հիվանդ զինվորի մորը վիրավորողն անկախ իր պաշտոնից ու դիրքից (ցոփ ու շվայտ կյանքից) վաղ թե ուշ մեկընդմիշտ մերժվելու էր հասարակության կողմից…
Հ.Գ. Հիմա մի մեծ թայֆայով, ջիպերով ու թիկնազորով բարձրացել եք Եռաբլուր զոհված զինվորների ծնողների, մայրերի, քույրերի և կանանց վիշտն ամոքելու՞… առնվազն համոզվեցիք, որ ձեզ սպասողներ այլևս չկան ու էլ երբեք չեն լինելու… իսկ անիծողներ՝ որքան ուզեք…
Հ.Գ. Լավ, միթե չէիք մտածում, որ պատահականորեն կարող է հանդիպեիք Արմենակ Ուրֆանյանի մորը՝ տկն Համեստին… ինչպես էիք հիմնավորելու նրա որդուն Ազգային հերոսի կոչում չարժանացնելու ձեր նենգ քայլը…
Այս մասին երբեմն-երբեմն խորհեք… էլ ինչ պետք է աներ պատերազմող երկրի Հրամանատարը, երբ զոհաբերելով իր կյանքը մեկ սանտիմետր չհեռացավ ու չլքեց խրամատը՝ օրինակ ծառայելով իր զինվորների և ինչու չէ սերունդների համար… դուք տեսել ե՞ք թիկունքով իր դիրքը պահած Արմենակ Ուրֆանյանի մարմինը… այ երբ տեսնեիք, կհասկանայիք՝ ով է մեր ժամանակի իսկական Հերոսը… թե չէ՝ տուշոնկա, զուգարանի թուղթ, դղյակ, պալատ, ավելի մեծ ապարանք… կալվածատեր, բդեշխ, իշխան… մի 500 հատ սեփականություն, հիսուն հատ ջիպ ու սրա֊նրա հետույքին ձեռք տալու խուլիգանական վարքագիծ… այ սա էր ձեր պատված հերոսի կերպարը…
Հ.Գ. Ինչպես զարմացած կհարցներ դասականը՝ էլ ի՞նչ պետք է աներ Արմենակ Ուրֆանյանը, որ Ազգային հերոսի կոչմանն արժանանար, հըն… գուցե թանկարժեք վիսկի կամ տեկիլա խմեր ու գրազով բիլիարդ խաղար՝ անպաշպան թողելով սահմանագիծը և իր հրամանին սպասող զինվորներին…
Էլ մի գնացեք Եռաբլուր՝ ձեզ այնտեղ սպասողներ այլևս չկան…
Եվ դուք դեռ սթափվելուց ու լրջանալուց եք խոսու՞մ…»։