Մակեդոնական գահին բազմել է քսան տարեկան հասակում՝ կառուցել գերհզոր պետություն․ հետաքրքիր փաստեր Ալեքսանդր Մակեդոնացու մասին
Մակեդոնական գահին բազմել է քսան տարեկան հասակում՝ կառուցել գերհզոր պետություն․ հետաքրքիր փաստեր Ալեքսանդր Մակեդոնացու մասին
Դեռ երեխա ժամանակ մի անգամ նա իր հոր՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս 2-րդի և նրա շքախմբի աչքի առջև սանձեց վայրի ձիուն։
Բոլորն ապշել էին Ալեքսանդրի ճարպկությամբ ու խիզախությամբ, իսկ Փիլիպոս թագավորը գրկեց նրան և ասաց. «Զավակս, քեզ արժանի թագավորություն գտիր, Մակեդոնիան խիստ փոքր է քեզ համար»։
Ալեքսանդր Մակեդոնացին միշտ իր բանակի առաջին շարքերում էր ու դեմքով գիտեր իր ամեն զինվորի:
Ալեքսանդր Մակեդոնացին Հայաստան չարշավեց և չնվաճեց այն։ Սակայն Մենոն անունով մի զորավարի գլխավորությամբ զորամաս ուղարկեց Հայաստան Սպեր գավառի ոսկու հանքերը գրավելու նպատակով, բայց հայերը վտարեցին հունամակեդոնական զորքերը և ճակատամարտում սպանեցին Մենոնին։
Մեր թվականությունից առաջ 331 թ. տեղի ունեցած Գավգամելայի ճակատամարտից հետո պարսիկների տիրապետության տակ գտնվող այն երկրները, որոնք Ալեքսանդրը չէր գրավել, անկախացան։ Այդ երկրներից էր նաև Հայաստանը։
Ըստ տեղեկությունների Ալքեսանդր Մակեդոնացու աչքերը տարբեր գույնի էին՝ մեկը շագանակագույն էր, մյուսը՝ երկնագույն: Այս խիստ հազվադեպ երևույթը կոչվում է հետերոքրոմիա ու հանդիպում է մարդկանց միայն 1 տոկոսի մոտ:
Ալեքսանդրի հայրն ուներ 7 կին, իսկ ինքը՝ Ալեքսանդրն ուներ երեքը. Ռոկսանան, Պարիսատիդան և Ստատիրան:
Ալեքսանդրի ծննդյան հստակ օրը հայտնի չէ։ Առավել հաճախ ընդունված է որպես նրա ծննդյան օր համարել հուլիսի 20-ը, քանի որ ըստ Պլուտարքոսի՝ Ալեքսանդրը ծնվել է «հեկատամբեոն ամսի վեցերորդ օրը»։
Ալեքսանդրի ձիու անունը Բուցեֆալ էր, ինչը նշանակում է «Ցլագլուխ»: Բուցեֆալը նրա հավատարիմ ուղեկիցն էր։
Ալեքսանդրի ուսուցիչն Արիստոտելն էր: Արիստոտելի շատ աշակերտներ, ովքեր սովորում էին Ալեքսանդրի հետ, հետագայում նրա մտերիմ ընկերներն ու գեներալները դարձան և նրանց հաճախ անվանում էին «Կոմպանիոններ»:
Ալեքսանդրը խորամանկ և հեռատես քաաղաքական գործիչ էր, իսկ նրա «բաժանիր և տիրիր» սկզբունքն ապրում է մինչ օրս: Նա գրեթե միշտ իր գրաված հողերի կառավարիչ էր նշանակում տեղի բնիկ ժողովրդի ներկայացուցիչներից:
Ալեքսանդրն իր անունով կոչել է ավելի քան 70 քաղաք և 1 քաղաք էլ անվանակոչել է իր ձիու անունով:
Ալեքսանդր Մակեդոնացին մակեդոնական գահին բազմել է մ. թ. ա. 336–323 թթ.։ Նա պատմության ամենանշանավոր զորավարներից էր: Նրա ստեղծած տերությունը ձգվում էր Միջերկրական ծովից մինչև Հնդկական օվկիանոս:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը