Երիտասարդ հայ պարֆյումերը «գրավել» է Ֆրասիան և համաշխարհային պարֆյումերիայի մասնագետներին․ ֆոտո
Երիտասարդ հայ պարֆյումերը իր ստեղծագործություններով գրավել է համաշխարհային պարֆյումերիայի մասնագետներին։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա պատմեց այն մասին, թե ինչպես են իր աշխատանքները հայտնվել Փարիզում և Լոնդոնում։
Դեռ ոչ մի անգամ չէի եղել պարֆյումերի լաբորատորիայում։ Գնացել էի ինչ-որ առեղծվածային բանի ակնկալիքով․․․
Շարքերով դրված են եթերայուղերով և աբսոլյուտներով լի տարաները։ Նույն սենյակում բլթբլթում է թորիչ սարքը` թորելով իշառվույտի յուղը։ Այդ ամբողջ գործընթացի «դիրիժորը» բարեկիրթ արտաքինով ու ճարտար լեզվով երիտասարդ է, որը ժամերով կարող է պատմել խոտերի և բույրերի մասին։
Առաջին հայացքից թվում է, որ Ծովակ Ոսկանյանն անպայման պետք է կենսաբան կամ քիմիկոս լինի։ Բայց դա այդպես չէ։ Պարզվում է, որ նա տնտեսագետ է և ներկայում սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում։
Բացի դրանից, Ծովակը տարված է աստղերով։ Նրա լաբորատորիայում ամեն ինչից զատ հեռադիտակ է դրված։ Երիտասարդը ցույց է տալիս ևս մի հեռադիտակ` բավական մեծ, որը հենց ինքն է նախագծել։ Օպտիկական լինզաները ևս մի կիրք են։ Աստղային երկնքի, ինչպես նաև չորս լեզուների լավ իմացությունը թույլ են տալիս նրան էքսկուրսիաներ անցկացնել Բյուրականի աստղադիտարանում։ Վարպետն ասում է, որ եթերայուղ ստանալու գաղափարը ծնվել է ավագ ընկերոջ հետ աստղերի մասին զրույցից հետո։
Այդ ամենը չի խանգարում նրան լավ ճանաչել Կովկասի խոտերն ու բույսերը և ոչ միայն այդ տարածաշրջանի։ Գրեթե հինգ տարի նա ընկղմվել է պարֆյումերային արվեստի մեջ։
Ոչ թե մասնագիտություն, այլ կոչում
«Մանկուց անտարբեր չեմ հոտերի նկատմամբ։ Ծնունդով Շիրակի մարզի գյուղերից եմ։ Մայրս այդ ժամանակ շատերի նման օգտագործում էր «Մաժի Նուար» և «Մագնոլիա» օծանելիքներ։ Շատ էի սիրում դրանց բույրը»,- ասում է մեր զրուցակիցը։
10 տարեկանում նա որոշել է ինչ–որ բան ստեղծել. առվակի ափից վայրի անանուխ է հավաքել, անցկացրել մսաղացով և հյութ ստացել։ Դրանից հետո փորձել է նույնն անել վարդի հետ, բայց հյութ դորս չի եկել։ Թերթիկների վրա կիտրոնաթթու է ցանել, խառնել ու լցրել սուրճի բաժակի մեջ. փոքրիկ պարֆյումերը երջանիկ է եղել։
Ծովակը սովորել է յուղեր թորել, երբ վերադարձել է բանակից։
«Ինձ դուր է գալիս արտադրական գործունեությունը, չէ՞ որ ես տնտեսագետ եմ։ Քանի որ բույրերը և եթերայուղերը իմ հոբբին էին, որոշեցի, որ հենց դա եմ արտադրելու։ Իսկ ավելի ուշ ծնվեց կոմպոզիցիաներ ստեղծելու գաղափարը»,–պատմեց նա։
Մտադրվելով ստեղծել սեփական բույրերը` սկսնակ պարֆյումերը լիովին մեկուսացել է օծանելիքների աշխարհից։ Նա ոչինչ չի կարդացել այդ թեմայով, որպեսզի կաշկանդված չլինի կոմպոզիցիաներ ստեղծելու համընդհանուր չափանիշներով։ Չորս տարի անց նա ներկայացրել է սեփական բույրերը, որոնք ոչնչի նման չեն, ոչ մի բանի հետ չեն ասոցացվում։
Առաջին աշխատանքին հետևում են ևս երկուսը` «Թափառականը և նրա ստվերը» և Ecce Homo` նույնպես ըստ գերմանացի մեծ մտածողի եռագրության ստեղծագործությունների։ Հենց այդպես էլ ծնվել է Voskanian Parfums ապրանքանիշը։
Ծովակն այդ բույրերը ստեղծել է բացառապես բնական բաղադրիչներից։ Նշենք նաև, որ շատ բույսեր, որոնցից Ծովակը յուղեր է ստանում, էնդեմիկ են։
Բույրերից բացի յուրահատուկ են նաև նրա օծանելիքների սրվակները, որոնք օբսիդիանից պատրաստված ձեռագործ աշխատանքներ են։
Երիտասարդ պարֆյումերն իր օրիգինալ արտադրանքը ներկայացրել է աշխարհի երկու հեղինակավոր պարֆյումերային ցուցահանդեսներում` Esxence Միլանում և Fragranze Ֆլորենցիայում։
«Որոշեցի, որ միանգամից կգնամ օծանելիքի հայտնի տուն` լեգենդար Jovoy Paris և կներկայացնեմ աշխատանքներս Ֆրանսուա Էնենին (Jovoy Paris–ի տերն է և արտ–տնօրենը, թողարկում է Jovoy ապրանքանիշը,–խմբ.)։ Ծանոթանացա նրա հետ, և նա ցանկացավ համագործակցել ինձ հետ։ Նա ամենացանկալի գործընկերն է, որին կարելի է պատկերացնել»,– խոստովանում է հայ պարֆյումերը։
Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։