«Ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ՝ միայն դավադիր ականից կլինի». այսօր Դուշման Վարդանի մահվան տարելիցն է
«Ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ՝ միայն դավադիր ականից կլինի». այսօր Դուշման Վարդանի մահվան տարելիցն է
«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»։ Դուշման Վարդանը զոհվել է 1992-ին հուլիսի 3-ին` Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից:
«Սիրեք մեր հողն, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետև մեր հողը մեր բոլորիս ծնողն է»,- այսպես էր Արցախ մեկնած նորակոչիկներին ոգևորում Վարդան Ստեփանյանը՝ Դուշման Վարդանը:
Այսօր Արցախյան հերոս, ազատամարտիկ, ԼՀՂ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Դուշման Վարդանի մահվան տարելիցն է:
«Զենք վերցնել ու գնալ կռվելու արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը` լավ թե վատ, կախված է հրամանատարից»,- ասել է հերոսը։
Վարդան Ստեփանյանը ծնվել է 1966-ի մարտի 9-ին Երևանում: 1984-ին զորակոչվել է Խորհրդային բանակ և մասնակցել Աֆղանստանի կռիվներին: Արցախյան պայքարի առաջին իսկ օրերից Դուշմանը նետվել է պայքարի դաշտ` մասնակցելով Երասխավանի, Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական կռիվներին:
Վարդանի մարմինը հանձնվեց իր այդքան սիրելի հողին՝ Երևանում, հայ զինվորների գերեզմանոցում՝ Եռաբլուրում։