Մամուլ

Էդ Սերժիկին ինչու՞ մեկնումեկդ չասացիք, այ չուգուն գլուխ, չի կարելի նման որոշումներ կայացնել․ Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ է սերժաբարոների ուզածը Սերժաբարոները Ազգային ժողովում փաստացի բոյկոտեցին եւ տապալեցին ԸՕ փոփոխությունների ընդունումը:

Ինչքան հասկացա տարբեր կարծիքներ ուսումնասիրելով, սերժաբարոները կամ մտածում են, որ (1) այս ընտրակարգի մնալու դեպքում իրենք կամ իրենց մուտացված ախպերությունը ավելի մեծ շանս կունենա ԱԺ-ում հայտնվելու արտահերթ ընտրություններով, քան թե բարեփոխված ընտրական օրենսգրքով կամ էլ (2) ուղղակի, կներեք արտահայտությանս համար, սեփական քաքի մեջ հուլունք են գտել, վերջին կամակորություններով ոռ են խաղացնում, ավելի քաղաքավարի, եթե ասեմ, հիմա արդեն բարեխիղճ ժողովրդավարներ են ձեւնում, թե բա ո՜՞նց կարելի է մեկ օրում նման օրենքներ ընդունել:

Առաջին տարբերակի դեպքում, կարճ ասած, հույսերը սին են: Եթե Երեւանի ավագանու ընտրությունների համանմանությամբ պատշաճ խափանվում են բոլոր ավանդական ընտրական հանցագործությունները (ընտրակեղծիք, ընտրակաշառք, վարչական ռեսուրսի օգտագործում, չի լինում անպատժելիություն, ոստիկանությունը եւ քննչականը բարձր մակարդակով են աշխատում) իրենց «ավտարիտետները», որոնք մեկ տարի առաջ իրենց վրա 10-25 հազարական քվե հավաքելով հանրապետականին դարձրին լփրիկ մեծամասնություն, այլեւս չեն կարողանալու քվե տանել, այդ մեքենան չի աշխատելու:

Հին կամ գործող Ընտրական օրենսգրքով անցկացվելիք արտահերթի դեպքում այլ խնդիր կա, որ մեզ ավելի պիտի մտահոգի: Հավանաբար կստացվի այնպես, որ հեղափոխական «հեղինակությունները» կսկսեն իրենց վրա հավաքել մեծաթիվ քվեներ: Դա անարդար չի լինի, բայց կնվասի քաղաքական բազմակարծությանը եւ քաղաքական ուժերի եւ գաղափարակիրների իրական համամասնական ներկայացավածությանը խորհրդարանում: Այս տեսանկյունից կարող է նոր խորհրդարանական մեծամասնության համար գայթակղիչ լինել այդ համակարգի պահպանումը, սակայն այդ սցենարի դեպքում պիտի ջանք դնել, որպեսզի նոր խորհրդարանը հրատապ ընդունի ԸՕ այս բարեփոխումների փաթեթը եւ շուտով նոր ԱԺ ընտրություն անի, էլի արտահերթ:

Այսինքն, եթե նորից ԸՕ փոփոխությունները գան ԱԺ եւ նորից սաբոտաժի ենթարկվեն, հեղափոխական ուժերը, որոնք պատրաստվում են մասնակցելու ընտրություններին, հենց հիմա պիտի հայտարարեն, որ հին՝ գործող, ընտրական օրենսգրքով ընտրություններից հետո առաջին գործերից մեկը լինելու է նոր ԸՕ ընդունումը եւ նորից արտահերթ ընտրությունների գնալը, որքան էլ դա ծախսատար ու աշխատատար լինի․․․»։

Առավել մանրամասը Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջում։

Կիսվել