Ձերը Մարտի 1, Տուշոնկա, Սաքուլիկն են. կարևորը հիշեք ձեր վերջին կարգախոսը. «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի». Ալեն Սիմոնյան
Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի քննադատությանը վարչապետ Փաշինյանի մասին:
«Մաս # 1 Շարմազանով
Vox pópuli vox Déi
Ժպիտով կարդացի պ-ն Շարմազանովի արձագանքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ: Տպավորություն էր, որ պ-ն Շարմազանովն ամբողջ տեքստի ընթացքում փորձում էր ի ցույց դնել իր գիտելիքները՝ պատմական օրինակներ բերեց, անուններ թվարկեց, կարծես ցանկանում էր տեքստը գեղեցիկ դարձնել, որպեսզի բովանդակությունը չերևա:
Բայց ամեն ինչ հերթականությամբ:
Պ-ն Շարմազանովը վարչապետ Փաշինյանին անվանում է ամբոխավար, կարծես թե ոչ մի վատ բան չի ասում՝ միևնույն ժամանակ այս բառով փորձ անելով նսեմացնել ՀՀ հարյուր- հազարավոր մարդկանց: Նման հնարքի դիմում էր ժամանակին Ռոբերտ Քոչարյանը՝ Ազատության հրապարակն անվանելով թատերական հրապարակ:
Եվ, ընդարապես, պ-ն Շարմազանով ով խոսի հրապարակից ու ամբոխից՝ դուք Հունաստանի պատմությունից խոսեք, մեկ անգամ եք այդ հրապարակում մարդ տեսել, մեկ անգամ, երբ այդ մարդիկ գնացին ու միացան ընդդիմությանը:
Խոսում եք Լուդովիկոս 14-ից, Սահմանադրությունից՝ մոռանալով ձեր կուսակցության հոր համար կարած Սահմանադրությունը, խոսում սպառնալիքներից և մոռանում մարտի մեկը ու հետագայում դրանով սպառնալը, խոսում իրավունքներից, անմեղության կանխավարկածից՝ քաղբանտարկյալներ ունենալով կառավարման տարիներին, այլակարծություն եք ուզում մի ձեռքով, մյուս ձեռքով կայքեր ու հեռուստաընկերություններ վաճառում Քոչարյանին:
Խոսում եք սպարտացիների մասին, բայց դուք ոչ սպարտացի եք, ոչ էլ 300 հոգի մարդ ունեք: 100 օր է անցել, երեք ամիս, իսկ դուք դեռ չեք հասկացել՝ ինչ է կատարվել ու կատարվում Հայաստանում: Այդքան Տրոցկին, Յակոբինացիները, Հունաստանը …
Ձերը Մարտի 1, Տուշոնկա , Սաքուլիկն են:
Հոգ չէ, պարո՛ն Շարմազանով, կարևորը հիշեք, որ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», սա է ձեր վերջին կարգախոսը և նորը մի փնտրեք: Ձեր վրա մատ չեն թափ տվել, դա ուրիշ բան էր, ձեր կյանքում դա նոր բան է, ժամանակի ընթացքում կսովորեք`«Օրենք» է կոչվում: