Սուրճը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ հակաօքսիդանտներ, սուրճ խմողներն առավել քիչ են տառապում երկրորդ կարգի շաքարային դիաբետով
Սուրճը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ հակաօքսիդանտներ, սուրճ խմողներն առավել քիչ են տառապում երկրորդ կարգի շաքարային դիաբետով։
Կոֆեինը սիրված է շատ մարդկանց կողմից, անկախ այն բանից այն մուտք է գործում օրգանիզմ սուրճի, թեյի թե էներգետիկ ըմպելիքի տեսքով։
Շատ մարդիկ չեն պատկերացնում իրենց առօրյան առանց կոֆեինի։
Տարատեսակ ըմպելիքների առկայությունը շուկայում, կարող է հանգեցնել կոֆեինի անգիտակցաբար չափաբաժնի չարաշահմանը։
Պատճառն այն է, որ էներգետիկ ըմպելիքները պարունակում են հավելյալ կոֆեին, վիտամիններ և միներալներ։
Կոֆեինի չարաշահելը լավ չէ օրգանիզմի համար՝ բարձրացնում է սրտի կծկումների հաճախականությունը և արյան ճնշումը, կարող է առաջացնել դող և դարձնել ձեզ նյարդային, ազդում է կենտրոնացման և քնի վրա, առաջացնում է կախվածություն, ուժեղացնում է ուղեղի և սրտի աշխատանքը։
Սուրճի օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 3-4 բաժակը։
Այդ դեպքում կառաջանա սրտխառնոց, ձեռքերի դող, անքնություն։
Կա կարծիք, թե սոված ժամանակ չի կարելի սուրճ խմել, դա միֆ է։ Սուրճի վնասն այն է, որ այն օրգանիզմից դուրս է բերում կալցիումը։
Օրական 2-3 բաժակ սուրճը կնպաստի կենտրոնական նյարդային համակարգի բնականոն աշխատանքին։
Այն դրական է ազդում մտավոր և ֆիզիկական աշխատունակության վրա։
Սուրճ օգտագործելիս պետք է զգույշ լինեն հատկապես նրանք, ովքեր ունեն սրտի առիթմիա, սրտխառնոց, աղեստամոքսային տարբեր հիվանդություններ, անքնություն ու նևրոզ։
Սուրճը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ հակաօքսիդանտներ, սուրճ խմողներն առավել քիչ են տառապում երկրորդ կարգի շաքարային դիաբետով, առավել քիչ են տառապում լյարդի հետ կապված հիվանդություններով։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը