ԺամանցՕգտակար

Հորմոն, որը պատասխանատու է երջանկության համար․ Ինչպե՞ս վերականգնել այն

Հորմոն, որը պատասխանատու է երջանկության համար․ Ինչպե՞ս վերականգնել այն

Երջանկությունը տարբեր է լինում. հանգիստ ու լուսավոր, որը մեզ եթերային երջանկության զգացողություններ է հաղորդում և փոթորկալի ու անսանձ, որը լեցուն է էյֆորիայով:Այս երկու տեսակները պայմանավորված են երկու տարբեր հորմոնների մշակմամբ:

Անսանձ և էյֆորիկ երջանկության «մեղավորը» դոփամին հորմոնն է, իսկ պայծառ ու հանգիստ երջանկությունը սերոտոնին հորմոնի արգասիքն է:

Սերոտոնինի հսկայական քանակություն կա ուղեղում ու հենց այդ հորմոնն է,որ կարգավորում է այն բջիջների աշխատանքը, որոնք պատասխանատու են մարդու տրամադրության, հիշողության, սոցիալական վարքի, աշխատունակության, ուշադրության կենտրոնացման համար:

Եթե օրգանիզմը սերոտոնինի անբավարարություն ունի, ապա դա արտահայտվում է վատ տրամադրությամբ, տագնապի զգացողությամբ, ուժերի անկմամբ, ցրվածությամբ:

Ի գիտություն հոգեբանների՝ ոչ բոլոր հոգեբանական խնդիրներն են լուծվում խոսելու միջոցով, երբեմն այցելուին պետք է խորհուրդ տալ շտկել ներքին քիմիան։
Իսկապես, եթե բարձրացնենք սերոտոնինի քանակը, կշտկվեն վերը նշված բոլոր խնդիրները։

Ինչպե՞ս կարելի է բարձրացնել սերոտոնինի մակարդակը օրգանիզմում։

Ամենապարզ ու հասանելի միջոցը լուսավոր տարածությունում գտնվելն է․արևի պայծառ ճառագայթների տակ կամ էլ լուսավոր բնակարանում:

Երկրորդ ու բոլորովին անվճար միջոցը ուղիղ կեցվածքն է: Կոր մեջքն ու կուզը նվազեցնում են սերոտոնինի մակարդակը։ Ոմանց մոտ այն առաջացնում է  ամոթի, մեղքի զգացում: Իսկ ուղիղ կեցվածքը բարձրացնում է սերոտոնինի մակարդակը, ինքնագնահատականն ու տրամադրությունը:

Երրորդ միջոցն այն մթերքներն են, որոնք օժտված են սերոտոնին մշակելու հատկությամբ: Ի դեպ, սերոտոնին՝ որպես նյութ, որևիցե մթերքում գոյություն չունի, սակայն  դրանցում պարունակվում  է  տրիպտոֆան ամինաթթու, որից օրգանիզմում սերոտոնին է մշակվում:

Իսկ տրիպտոֆանի պարունակությամբ առաջատարը կոշտ պանիրն է: Տրիպտոֆան կա նաև հալած պանրի, թզի, հավի ձվի, ոսպի մեջ: Մեծ քանակությամբ տրիպտոֆան կա նաև լոբու, կաթնաշոռի, ցորենի ու հնդկաձավարի մեջ:

Օրգանիզմում սերոտոնինի մակարդակը բարձրացնում են B խմբի վիտամինները, որոնք առկա են լյարդի, հնդկաձավարի վարսակի փաթիլների, հազարի տերևների, լոբու մեջ։ Բրինձը, սալորաչիրը, ադամաթուզը, սեխը, արմավը, նարինջը ևս նպաստում են սերոտոնինի մակարդակի բարձրացմանը։

Ֆիզիկական ակտիվությունը, սիրած գործով զբաղվելը, հաճելի երաժշտություն լսելը ևս մեծ ազդեցություն ունեն օրգանիզմում սերոտոնինի մակարդակի բարձրացման վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը։

Կիսվել