10 քայլ, որոնք Ձեզ կտանեն դեպի հարստություն
10 քայլ, որոնք Ձեզ կտանեն դեպի հարստություն
1․ Դրեք նպատակներ
Հարստության մասին երազանքները չեն տալիս ոչ մի հնարավորություն հասնելու դրան։ Այդ երազանքը կստանա իր հստակ ուրվագիծը միայն այն ժամանակ, երբ վերափոխվի նպատակի։
Նպատակ դնելով՝ կսկսեք անել քայլեր, որոնք Ձեզ կմոտեցնեն դրան։ Իհարկե, պետք է հստակ պլանավորել գործողություններ, սահմանել դրանց իրականացման ժամկետներ և սկսել աշխատել։
2․ Մտածեք ավելի մասշտաբային
Դրեք մեծ նպատակներ․ փոքր նպատակները շատ ավելի հասանելի են և ավելի քիչ են զարգացնում միտքը։
Ձգտեք ավելիին, քան կարող եք պատկերացնել։ Դա կստիպի Ձեզ փնտրել միջոցներ, զարգացնել շատ այլ հնարավորություններ, ինքնակատարելագործվել։
Օրինակ, ուզում եք դառնալ միլիոնատեր: Եթե նպատակն է մեկ միլիոնը, հրաշք չի լինի, այն կարող եք վաստակել, կուտակել, ժառանգել:
Բայց մի քանի միլիոն դոլար կապիտալ ունենալու խնդիրը Ձեզ կստիպի մտածել՝ ինչպես ճիշտ ներդրումներ կատարելը, ինչպես մասնագիտորեն զարգանալ:
3․ Մի կոդավորեք Ձեզ
Խուսափեք ինքներդ Ձեզ սահմանափակելուց։ Հիշեք, որ յուրաքանչյուր նոր քայլ մի աստիճան է, որը Ձեզ վեր կբարձրացնի։
4․ Թողեք՝ գումարներն աշխատեն
Գումար խնայելը լավ է, սակայն դարակում դրված դրանք ոչինչ չեն անում, բացի պակասելը։
Հնարավորություն տվեք դրանց աշխատել Ձեր փոխարեն, ներդրեք դրանք Ձեր սիրելի ոլորտում, ստեղծեք Ձեզ համար նոր եկամուտի աղբյուրներ։
5․ Կարդացեք
Սկսեք կարդալ հատուկ գրականություն, որը հնարավորություն կտա ծանոթանալ հաջողության հասած մարդկանց անցած ուղուն, սովորել նրանց սխալներից, իմանալ, թե ինչպես են արել իրենց առաջին քայլերը, ինչպես են զարգացրել իրենց բիզնեսները։
6․ Օգտագործեք ժամանակն ավելի արդյունավետ
24 ժամյա աշխատանքը ոչ միշտ է էֆֆեկտիվ։ Կարելի է հանգստանալ ավելի արդյունավետ․ հեռուստացույց դիտելու, սոցցանցերում ժամանակ վատնելու փոխարեն զբաղվեք ինքազարգացմամբ, ինչը հետագայում Ձեզ նոր եկամուտներ կբերի։
7․ Սովորեք գնահատել մարդկանց
Յուրաքանչյուր ասպարեզում գործ սկսելիս շատ կարևոր է գնահատել աշխատակիցներին։ Բիզնեսի կայացման մեջ մեծ դեր ունեն աշխատակիցները, թիմը, որը միշտ պետք է մոտիվացված լինի, իրեն գնահատված զգա։
Էֆֆեկտիվ լինելու համար պետք է ընտրել լավագույններին և, այո՛, պետք է նրանց լավ վարձատրել։
8․ Պատասխանատվություն վերցրեք Ձեզ վրա
Ժամանակն է հասկանալ, որ հենց Դուք եք կրում պատասխանատվություն և որքան հաճախ կայացնեք որոշումներ, այնքան ավելի իրազեկ կլինեք և կկարողանաք ղեկավարել իրավիճակը։
Նույնիսկ եթե սխալվեք, ժամանակ չեք վատնի ինչ-որ մեկին մեղադրելու վրա, կսկսեք ավելի սթափ դատել և շտկել սխալները։
9․ Երբեք չհանձնվեք
Նպատակներին հասնելու համար Ձեզ համառություն և համբերություն է պետք։ Հաջողությունը շատ կարևոր է բիզնեսում, բայց այն ավելի հաճախ գալիս է նրանց մոտ, ովքեր համառորեն գնում են դեպի իրենց նպատակը։
10․ Արեք առավելագույնը
Հաջողության կարևորագույն տարրը ուժերի ողջ ծավալի ներդրումն է։ Եթե անում ես մինիմալ աշխատանք, պետք չէ սպասել մաքսիմալ արդյունքների:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը։