Ինչպես ընտրել ճիշտ բնական լոլիկ և տարբերել կեղծից
Ինչպես ընտրել ճիշտ բնական լոլիկ և տարբերել կեղծից։
Ցավոք, շատ արտադրողներ անտեսում են բոլոր նորմերը և աճեցնում են գենետիկորեն մոդիֆիկացված լոլիկներ: Դրա նպատակն է նվազագույն գումարով հսկայական բերք ստանալ:
Ի սկզբանե մթերքները արտադրում էին նման ճանապահով, որպեսզի փրկեին սովի և աղքատության մեջ ապրող երկրներին: Բայց, ուսումնասիրելով ԳՄՕ-ի ազդեցությունը մարդկանց առողջության վրա, շուտով այդ մրգերն ու բանջարեղենները արգելեցին ամենուր:
Ծլելուց մինչև առաջին պտուղների հասունացումը տևում է 90-125 օր, նայած սորտին, կլիմայական պայմաններին և մշակման եղանակին։
Տարբերել բնական ճանապարհով աճեցրած բանջարեղենը գենետիկորեն փոփոխվածից՝ դժվար է: Ձեզ ենք ներկայացնում երկու նշան, որոնց միջոցով կարող եք տարբերել գենետիկորեն մոդիֆիկացված բանջարեղենը:
Ինչպես ընտրել ճիշտ բնական լոլիկ
1․ ԳՄՕ պարունակող լոլիկներն արտաքինից ավելի գեղեցիկ են, սակայն համը բնականի նման չէ: Եթե լոլիկները կատարյալ կլոր կամ ձվաձև տեսք ունեն, բավականին փայլուն մաշկ կամ բոլորը միևնույն չափի են, ապա պետք է մտածել՝ գնե՞լ, թե ոչ:
Բնականի գլխավոր նշաններից է միջատների առկայությունն ու դրանցից առաջացած վնասվածությունը: ԳՄՕ-ն միջատները չեն ուտում: Փորձեք դիպչել լոլիկներին՝ մատներով սեղմելով դրանք: Եթե մաշկը չի պայթում և միայն մատների տեղն է մնում՝ հավանաբար մթերքը թունավոր է:
2․ Երբ կտրում եք բնական լոլիկը և մյուս բանջարեղեններն ու մրգերը, միանգամից հյութը թափվում է: Ոչ բնական մթերքներն այդպես չեն լինում:
3․ Խուսափելու համար ԳՄՕ պարունակող մրգերից և բանջարեղեններից՝ խորհուրդ է տրվում դրանցից յուրաքանչյուրը գնել այն եղանակին, երբ իրոք դրանք աճում են: