ՄամուլԱզատ խոսք

«Ֆրեդիկն է՝ եզակի հայերից մեկն, ով չլքեց Արցախը». Նարեկ Պարոնյան

Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Պարոնյանի գրառումը. «Նկարում Ֆրեդիկն է։

«Նկարում Ֆրեդիկն է։

Ծերուկը՝ եզակի հայերից մեկն է, ով չլքեց Արցախը Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից հետո։ Նա մնաց իր ծննդավայրում՝ հիշողությունների հետ մենակ։

Ստեփանակերտի դատարկ փողոցներով միայնակ քայլող այս կռացած ծերունին յուրաքանչյուր հայի մեջ առաջացնում է ոչ միայն խոր վիշտ ու կարեկցանք, այլև ամոթ։ Ամոթ՝ այն բանի համար, որ այսօր Արցախը առանց մեզ է, իսկ նրա վերջին հայը՝ մոռացված ու լքված։

Բայց այս տեսարանը ունի նաև մեկ ուրիշ, ավելի դաժան կողմ՝

Ով ինչ էլ ասի, ով ինչ քարոզչության էլ հավատա, բայց փաստը մնում է փաստ.

1988-ից տասնամյակներ շարունակ ադրբեջանցիները վախենում էին հայերից։

Այո՛, վախենում էին հայ զինվորից, հայ գեներալից, հայ կամավորականից։

Վախենում էին Գեներալ Մանվելից ու Յուրի Խաչատուրովից, Վիտոյից ու Սամվել Բաբայանից։

Ադրբեջանցու աչքերում հայ ժողովրդի հավաքական կերպարը Մոնթեն էր, Ազգալդյանը, Բեկորը, Պետոն, Գյորգիսյանը, Ռոբերտ Աբաջյանը…

Մեր անունը հնչում էր որպես ուժի, խիզախության ու անհաղթ ոգու խորհրդանիշ։

Բայց այսօր՝ Նիկոլի և իր թիմակիցների «շնորհիվ» այդ վախը այլևս չկա։

Ադրբեջանցին այլևս չի տեսնում Մոնթեների ու Բեկորների ժողովուրդ։

Նա տեսնում է Ֆրեդիկի կերպարը՝ խեղճ, կռացած, լքված, պարտված հայ մարդու։

Եվ հենց սա է Նիկոլի կառավարման իրական արդյունքը՝

Հայ զինվորի կերպարի ոչնչացումը,

Հայ ժողովրդի կամքի խեղաթյուրումը,

Հայաստանի արժանապատիվ կերպարի փլուզումը՝ մեր թշնամու աչքում։

Արցախի դատարկ փողոցներում մնացած Ֆրեդիկը սիմվոլ է.

Սիմվոլ մի ժողովրդի, որը դավաճանվեց ներսից, պարտվեց պատերազմում և կարծես թե համակերպվում է իր կռացած կարգավիճակի և ապագա գերեզմանային խաղաղության հետ»։