Օգտակար

Ինչպես տան պայմաններում արագ իջեցնել արյան ճնշումը

Արյան ճնշումով տառապում են ոչ միայն տարեցները, այլև երիտասարդների 1/3-ը: Եվ եթե անտարբերության մատնենք սրտանոթային այս հիվանդությունը, ապա չի բացառվում, որ ուղեղի բջիջներն աստիճանաբար մահանան, և օրգանիզմը վաղաժամ ծերանա:

Սովորաբար արյան ցածր ճնշումն ավելի քիչ է անհանգստանալու առիթ հանդիսանում, քան` բարձրը:

Եթե դուք ճնշման հետ կապված խնդիրներ ունեք, ապա ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգին: Կարիք չկա լիտրերով սուրճ խմել, բայց 1 գավաթ սուրճը, այն էլ՝ վաղ առավոտյան, անհրաժեշտ է:

Խորհուրդ են տալիս օրվա կտրվածքով սովորականից 2 բաժակ ավելի ջուր խմել, ինչը կնպաստի, որ ճնշումը պահպանվի ընդունված սանդղակի չափով: Պետք է կարողանալ քնել 8-10 ժամ: Քունը հիպոտոնիկներին պարզապես անհրաժեշտ է:

Նրանք, ովքեր արյան ցածր ճնշում ունեն, պետք է իմանան, որ առավոտյան չի կարելի անկողնուց վեր կենալ կտրուկ շարժումով: Սկզբում պետք է նստել անկողնու մեջ, հետո կախել ոտքերը, 1 րոպեի չափ նստել, հետո միայն վեր կենալ: Տեղից արագ վեր թռչելու հետևանքով հնարավոր է նույնիսկ գիտակցության կորուստ ունենալ:

Ամեն օր օգտագործելով մի բուռ նուշ, կարող ենք հավասարակշռել արյան ճնշման մակարդակը: Նուշը պարունակում է չհագեցված ճարպեր, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի քանակը, մեղմացնում աթերոսկլերոզը և իջեցնում արյան ճնշումը։

Կակաոն հարուստ էֆլավոնոիդներով, հակաբորբոքային նյութերով, որոնց շնորհիվ արյան ճնշումը կարգավորվում է: Կակաոն հզոր միջոց է արյան բարձր ճնշման դեմ: Արյան ճնշումն անմիջական կապ ունի «սթրես» հասկացության հետ, իսկ կակաոյի ֆլավոնոիդները ոչ միայն օգնում են օրգանիզմին ավելի հեշտ դիմակայել սթրեսին, այլև կարգավորում են սթրեսի հորմոնի քանակը մեր օրգանիզմում: Կակաոյի ֆլավոնոիդները պաշտպանում  են օրգանիզմը կաթվածից և սրտի ինֆարկտից:

Արյան մեջ խոլեստերինի բարձր քանակը և արյան բարձր ճնշումը մեր օրգանիզմում առաջ են բերում բորբոքային պրոցեսներ, որոնց դեմ կարող է պայքարել քրքումը: Օրգանիզմում բորբոքային պրոցեսները նվազեցնելով`քրքումն օգնում է կարգավորել սրտանոթային ֆունկցիան և արյան շրջանառությունը: Քրքումը նաև ամրացնում է արյան անոթների պատերը, մաքրում դրանք ավելորդ մնացորդներից և խցանումներից:

Հասուն մարդու զարկերակային ճնշման կատարյալ նորման համարվում է 120/80 մմ ս.ս.-ը, սակայն այս ցուցանիշը կարող է տարբեր լինել՝ կախված մարդու տարիքից, նրա առանձնահատկություններից, ապրելակերպից, զբաղմունքից և այլն: Գոյություն ունեն զարկերակային ճնշման նորմաներ՝ կախված մարդու տարիքից:

·         16-20 տարեկան. սիստոլային ճնշումը՝ 100-120 մմ ս.ս., դիաստոլային ճնշումը՝ 70-80 մմ ս.ս.,

·         20-40 տարեկան. սիստոլային ճնշումը՝ 120-130 մմ ս.ս., դիաստոլային ճնշումը՝ 70-80 մմ ս.ս.,

·         40-60 տարեկան. սիստոլային ճնշումը՝ մինչև140 մմ ս.ս., դիաստոլային ճնշումը՝ մինչև 90 մմ ս.ս.,

·         60 տարեկանից բարձր. սիստոլային ճնշումը՝ 150 մմ ս.ս., դիաստոլային ճնշումը՝ 90 մմ ս.ս.:

Այսպիսով՝ եթե 16-ամյա երիտասարդի համար 100/70 մմ ս.ս. ճնշումը նորմայի սահմաններում է, ապա 60 տարեկանից բարձր որևէ մեկի համար այն լուրջ հիվանդության ախտանշան է: Նույնը կարելի է ասել նաև հակառակ իրավիճակի մասին, քանի որ 16-ամյա երիտասարդի համար 150/90 մմ ս.ս. արյան ճնշումը կարող է լինել երիկամների, էնդոկրին կամ սրտանոթային համակարգերի հետ կապված խնդիրների ախտանշան:

Կիսվել