Տնօրենը նկատեց, որ 18-ամյա մատուցողուհին ուտում է հաճախորդների ավելցուկները․ տնօրենի քայլը վկայում է մարդկային բարձր որակների մասին
Տնօրենը նկատեց, որ 18-ամյա մատուցողուհին ուտում է հաճախորդների ավելցուկները․ տնօրենի քայլը վկայում է մարդկային բարձր որակների մասին։
Մարիան մեծանալով ապահովված ընտանիքում, երբևէ գումարի խնդիր չի ունեցել։ Ավարտելով դպրոցը՝ Մարիան ընդունվեց համալսարան և սովորում էր բարձր առաջադիմությամբ։ Բայց մի օր Մարիայի կյանքում սև գիծ հայտնվեց։
Նրա հայրն, ով ամեն ինչ անում էր իր ընտանիքը պահելու համար, առողջական լուրջ խնդիրներ ունեցավ և ստիպված եղավ որոշ ժամանակ անկողնում գամված մնալ։
Մարիան հայտնվեց ֆինանսական վատ դրության մեջ․ դասի գնալ էր պետք, ընդմիջումներին սնվել էր պետք, և իհարկե ամենաանխուսափելին՝ ուսաման վարձը վճարելն էր։
Քանի որ աղջկան մանկուց սովորեցրել էին, որ յուրաքանչյուր բարոյական գործ կարելի է անել, եթե գումար է անհրաժեշտ, Մարիան առանց վարանելու փնտրեց և սրճարաններից մեկում մատուցողուհու աշխատանք գտավ։
Ամեն ինչ շատ լավ էր, մինչև մի օր սրճարանի տնօրենը տեսախցիկների միջոցով հետևելով սրճարանի աշխատանքին՝ նկատեց, որ Մարիան հավաքելով այցելուների ուտելիքների մնացորդը, լցնում էր տոպրակի մեջ և սրճարանի ետնամուտքից դուրս գալիս։
Չուզենալով աշխատակիցների ներկայությամբ աղջկան անհարմար դրության մեջ գցել, կանչեց իր աշխատասենյակ և հարցրեց, թե ու՞ր է տանում ավելացած սննդամթերքը, որը սովորաբար աղբն են նետում։
Մարիան պատասխանեց․ «Պարոն, որպեսզի ընդմիջման ժամանակ սնվելու համար գումար չվատնեմ, ես սնվում եմ հաճախորդների թողած սնունդով»։ Տնօրենի լեզուն պապանձվեց, չգիտեր թե ինչ ասեր աղջկան, բացի հավելյալ գումար առաջարկելուց։
Մարիան հրաժարվեց այդ գումարից, ասելով, որ չի ուզում պարտքի զգացողություն ունենալ, որ իր աշխատած գումարն իրեն լիովին բավական է, իսկ այդպես վարվում է գումար խնայելու համար։
Այդ օրվանից ամիսներ էին անցել։ Մարիան այլևս այդ սրճարանում չէր աշխատում, քանի որ հայրն արդեն ապաքինվել էր և կարողանում էր գումար վաստակել, իսկ աշխատելու կարիք այլևս չկար, քանի փոխարենը պետք էր կենտրոնանալ ուսման վրա։
Մարիայի աշխատանքից հեռանալուց հետո, սրճարանի ողջ աշխատակազմը նկատեց, որ անհասկանալի պատճառներով սրճարանի շրջակայքում շատացել են մուրացկանները, ինչի պատճառով հաճախ լսվում էր այցելուների դժգոհությունը, թե նրանցից վատ հոտ է գալիս, նրանց տեսնելուց ախորժակը փակվում է և այլ վիրավորական բաներ։
Տնօրենը իրավունք չուներ վռնդել մուրացկաններին, քանի որ դա մարդու իրավունքների կոպիտ խախտում կլիներ և մարդկային տեսանկյունից անխղճություն կլիներ, ուստի որոշեց անձաբ մոտենալ մուրացիկներին և խնդրել որոշակի գումարի դիմաց հեռանալ այդտեղից ու չանհանգստացնել այցելուներին։
Սակայն զարմանքից քար կտրեց, երբ մուրացկաններից մեկն ասեց, որ նրանք գումար խնդրելու համար չեն եկել, այլ փնտրում են այն աղջկան, ով ամեն օր իրենց տոպրակի մեջ փաթաթած ուտելիք էր բերում։ Տնօրենը միանգամից գլխի չընկավ, բայց երբ նկարագրեցին աղջկա արտաքինը՝ հասկացավ, որ խոսքը Մարիայի մաիսն է։
Տնօրենին ամբողջ գիշեր տանջում էր ոչ թե այն միտքը, որ մուրացկաններին հաց է տվել, այլ այն, որ իրեն ստել է, ասելով՝ թե ինքն է ուտում այդ ավելցուկները։ Մի կերպ համբերելով՝ միչև լույսը բացվի, տնօրենը զանգեց Մարիային և ասեց, որ այժմ ողջ ճշմարտությունը գիտի ու ուզում է իմանալ իրեն ստելու պատճառը։
Այն ինչ ասեց Մարիան, տնօրենին շոկի մեջ գցեց։ Պարզվում է, որ այդ ամենը տնօրենից շուտ նկատել էր սրճարանի մենեջերն ու աղջկան արգելել էր նման բան անել։ Ավելին, ասել էր, եթե մեկ անգամ էլ տեսնի անտուններին կերակրելիս, կպահի աղջկա աշխատավարձից, քանի որ դա նրան վնաս է հասցնում և գցում է սրճարանի հեղինակությունը։
Այդ պատճառով էլ Մարիան վախեցել էր, որ տնօրենն ավելի խիստ կարձագանքի և աշխատանքից կազատի։ Սա էր ողջ պատճառը ստելու։ Տնօրենն հեռախոսն անջատեց և․․․ կռահեք, թե ինչ եղավ։
Մենեջերն իր այդ բարձրաքիթ վերաբերմունքի և աշխատակցին անհիմն սպառնալու համար աշխատանքից ազատվեց, իսկ հաջորդ օրը Մարիան կրկին տնօրենից զանգ ստացավ և հրավիրվեց սրճարանում աշխատելու՝ որպես մենեջեր։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews-ը