Ինչ է վախը, ինչը կարող է պատճառ հանդիսանալ և ինչպես ազատվել այդ զգացողությունից
Ինչ է վախը, ինչը կարող է պատճառ հանդիսանալ և ինչպես ազատվել այդ զգացողությունից
Վախը, դա բնական բնազդ է: Պատկերացրեք, թե ինչ կպատահի, եթե անձը զուրկ լինի վախի զգացողությունից: Օրինակ՝ նա կարող է առանց վախենալու ցած նետվել 20-րդ հարկից: Որոշ չափով, վախը հանդիսանում է բնական և անհրաժեշտ, պաշտպանիչ արձագանք:
Բայց հիմա ես ուզում եմ խոսել անհիմն, նորմայից դուրս վախի մասին, որը սահմանափակում է մարդու ազատությունը: Վախը կարող է վտանգավոր լինել, եթե թույլ տաք, որ այն աճի և տարածվի: Պետք է պայքարել վախի դեմ, այլապես այն կյանքը կվերածի մղձավանջի:
Փորձեք ձեզ տալ հետևյալ հարցերը.
Ինչի՞ց եք վախնում, ե՞րբ եք առաջին անգամ զգացել այդ վախը և արդյո՞ք կար դրա համար հիմնավոր պատճառ, դուք, առհասարակ ձեզ համարու՞մ եք վախկոտ անձնավորություն, ո՞ր դեպքում եք սկսում զգալ այդ վախը, ո՞ր իրավիճակներում է վախն ավելի ուժեղ կամ թույլ, ինչպե՞ս եք արտահայտում ձեր վախը, և ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում, որպեսզի ձեզանից վանեք այդ վախը:
Ինչ է վախը
Հիմնականում վախի պատճառ կարող է հանդիսանալ ինքնորոշման պակաս վստահությունը, բացասական մտածմունքները և անիրական երևակայությունը: Վախը վանելու համար դուք պետք է կարողանաք վերահսկել ձեր բացասական, ապակառուցողական մտքերը, որպեսզի չկարողանան արմատներ գցել ձեր ենթագիտակցականում:
Ավելի շատ սկսեք մտածել դրական, հաճելի և իրական երևույթների մասին, դրանցով պատեք ձեր ամբողջ ենթագիտակցությունը, որ տեղ չմնա բացասականին: Հաճախ կրկնեք այս խոսքերը.
«Ես այլևս վախ չունեմ», «Ես հանգիստեմ ու վստահ, որ կարող եմ հաղթահարել ցանկացած իրավիճակ»:
Շատ մի կենտրոնացեք այդ վախի վրա, կարևորություն մի տվեք նրան և մղեք հետին պլան:
Արտահայտվեք, ցույց տվեք ձեր տաղանդը, ավելի շատ զբաղվեք ձեր սիրած հոբիով. թող վախին ժամանակ չմնա: Այդպիսով, դուք կնկատեք, որ վախը «ձանձրանալով, քնեց» և ձեր ենթագիտակցությունը «ազատագրվեց»: