«Տղուս թևն ու ոտքը չկա, չգիտեմ ինչ եմ անելու․ փոխանակ էրեխիս կողքը մնայի, հելե տաքսի եմ քշում. ասեցին գնա էս դեղերը առ բեր»
«Տղուս թևն ու ոտքը չկա, չգիտեմ ինչ եմ անելու․ փոխանակ էրեխիս կողքը մնայի, հելե տաքսի եմ քշում. ասեցին գնա էս դեղերը առ բեր»
Տաքսու վարորդի (50-55 տարեկան) բջջայինին զանգեցին.
– Ասա՛, Ալիկ ջան։
Ալիկը ինչ֊որ հարց տվեց։
– Դե առավոտ էրեխիս վեռտալյոտով Գորիսից բերեցին, պրյամոյ տարան գոսպիտալ, հիմա քնած ա ռեանիմացիայում, ես էլ հելա քշում եմ, գոնե մի էրկու մանեթ աշխատեմ։ Երկու հատ դեղի կառոպկա տվեցին ձեռս, ասեցին գնա էս դեղերը առ բեր, հմի քշեմ հլը տենամ հլբաթ մի բան լինի…
Հեռախոսազրույցն ավարտելուց հետո հարցրեցի.
– Վարպետ ջան, տղայի՞դ մասին էր խոսքը, թե՞ թոռանդ։
Պատասխան չկար։ Նայեցի դեմքին` ուղղակի մտքերի մեջ ընկած, ինքնաբերաբար վարում էր մեքենան։ Հետո ուշքի եկավ ու պատասխանեց.
– Տղես ա, թևն ու ոտքը չկա… չգիտեմ ինչ եմ անելու… փոխանակ էրեխիս կողքը մնայի, հելե տաքսի եմ քշում, որ գոնե տենամ էդ դեղերը կկարենա՞մ առնեմ…
– Վարպետ ջան, հոսպիտալը չունե՞ր էդ դեղերը։
– Տղա ջան, էրկու հատ դատարկ տուփ տվեցին, ասեցին` կներեք, մեզ մոտ վերջացել ա, գնացեք ապտեկաներից տեսեք կա էս դեղերից, բերեք… հիմա չգիտեմ ինչ անեմ…
– Վարպետ ջան, Աստծուն փառք տուր, որ որդիդ ողջ ա մնացել,֊ ակամայից փորձեցի ոգևորել…
– Տղա ջան, իրոք փառք Աստծուն, ես գոնե կկարենամ իմ էրեխին փաթաթվեմ, գրկեմ, բա էն մեր հազարավոր ծնողներն ի՞նչ անեն… Ուղղակի, պոստերում անտեր ու դուս թողում են էրեխեքին գյուլլի բերան, գոնե ստեղ տեր կանգնեն…
Հասանք տեղ, ձեռքս տարա գրպանս։
– 800 դրամ, տղա ջան…
Թղթադրամը մեկնեցի իրեն, ասեց.
– Տղա ջան, էդքան մանր չունեմ, էդ խանութներից մեկում մանրի։
– Հոպար, չգիտեմ դեղերի գումարն ինչքան ա, բայց էս իմ կողմից կդնես քո փողի վրա, միգուցե որոշ չափով հոգսդ թեթևանա։
Ձեռքս բռնեց.
– Տղա ջան, էս ի՞նչ ես անում, սպասի… էս լրիվ էրկու դեղի փողն ա` մի բան էլ ավել…
Ձեռքս ուզեցի քաշեմ ու իջնեմ մեքենայից.
– Գոնե անունդ ասա…
– Արմեն։
– Արմե՞ն, տղիս անունն ա…
Աչքերն արցունքոտվեցին։
Արագ իջա մեքենայից, որ իմ աչքերի արցունքոտվելը չտեսնի…
Չե՛ք մարսելու…
Արմեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից