Օգտակար

Գորտնուկների բուժման եղանակները և առաջացումը

Գորտնուկների բուժման եղանակները և առաջացումը

Գորտնուկները ինֆեկցիոն բնույթի մաշկի բարորակ նորագոյացություններ են: Դրանք առաջանում են ֆիլտրող վիրուսի միջոցով, վարակիչ են: Կարող են տարածվել ողջ մաշկի վրա:

Գորտնուկն իրենից ներկայացնում է մաշկի վիրուսային հիվանդություն, որով հաճախ հիվանդանում են երեխաները և երիտասարդները: Գորտնուկների քանակը և դրանց չափսերը տարբեր մարդկանց մոտ տարբեր են:

Խստիվ արգելվում է գորտնուկներից ազատվել տնային պայմաններում: Անպայման հարկավոր է դիմել մաշկային բժշկի: Գորտնուկներն ինքնուրույն հեռացնելու փորձերը կարող են աննկատ քերծվածքներ, սպիներ առաջացնել։

Չի կարելի գորտնուկներին քսել ազոտային կամ աղային թթուներ, լյապիս (դժոխաքար): Դա առաջացնում է այրոցք, որը հետո հարկ կլինի բուժել:

Գորտնուկները կարող են անհետանալ նաև առանց որևէ բուժման

Գորտնուկներ

Դրանց առաջացումը հնարավոր է կանխել, պահպանելով անձնական հիգիենան, ձեռքերի և ոտքերի մաշկը միշտ մաքուր պահել: Մի հագեք ուրիշի կոշիկ, գուլպա, ձեռնոց, մի օգտվեք ուրիշի մանիկյուրից և սափրվելու սարքերից, մի խոսքով` հարդարման իրերից:

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է գորտնուկներից ազատվելու մի քանի անվտանգ եղանակներ:

Շատ օգտակար է գորտնուկների վրա քսել կանթեղախոտի թարմ հյութ: Պետք է քսել օրը 2 անգամ, եղջերաշերտը փափկեցնելուց հետո: Կարելի է նաև օրը 4-5 անգամ քսել խատուտիկի կոթունի հյութ, ինչպես նաև նոր կտրած սխտոր կամ նորահաս կարտոֆիլ:

Կիսվել