Ոչ մի բան չեմ ուզում, արե՛ւս, մենակ դու անփորձանք արի՛, հասի՛ ինձ
Ոչ մի բան չեմ ուզում, արե՛ւս, մենակ դու անփորձանք արի՛, հասի՛ ինձ
Hraparak.am-ը գրում է․ Նոթատետրը, գրիչն ու մշակած հարցերս պատրաստ են: Մնում է հավաքվել ու կապի դուրս գալ տիկին Կարինեի հետ: Հարցազրույց վարելու փորձառությունս պարտվում է հույզերիս, փոթորկվում եմ հերթական անգամ. հերոսի մոր՝ 19-ամյա որդի կորցրած կնոջ հետ պիտի զրուցեմ: Տեսազանգը հնչում է, ու էկրանի մյուս կողմում հայտնվում է կապուտաչյա կինը՝ որդեկորույս մայրը, ում աչքերն այնքա՜ն զուլալ են:
Այդ աչքերը լուռ բղավում են մաշող կարոտի, անիծյալ պատերազմի մասին: Իսկ երբ տիկին Կարինեն սկսում է խոսել, ձայնի հեծկլտոցը գրեթե մեկ ժամ ցավից քամվող կնոջը հանգիստ չի տալիս:
Պատերազմն ու չթխված հացը
«Սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան, պատրաստվում էինք գնալ տղայիս մոտ: Լուրեր չէի լսել, չգիտեի, որ պատերազմ է սկսվել: Մի ամիս առաջ խոզ էինք գնել, որ տանեինք, խորովեինք ու զորամասի բոլոր տղերքին հյուրասիրեինք: Հանկարծ տեգրս եկավ.
– Կարի՜ն, Եփրեմը զանգել ա՞:
– Չէ՛, ինչի՞, ի՞նչ ա եղել:
– Ո՞նց, չե՞ս տեսել՝ պատերազմ ա սկսվել:
– Ո՞նց, դու գիտե՞ս, որ պատերազմ եղավ, առաջինը Եփենց վրա են հարձակվելու:
– Մի՛ վախեցի, Կա՛ր, լավ ա լինելու:
Իր տղան էլ էր Ղարաբաղում: Էլ ոչ մի բան չկարողացա անել, ոչ էլ կարողացա հացս թխել, վերջացնել: Պատերազմ է, Եփրեմս առաջնագծում է… թեւերս թուլացան…
Զանգում էր ամեն օր: Եթե հանկարծ երկու օր չէր զանգում, ամբողջ գիշեր չէի քնում: Մեկ էլ գիշերվա 2-ին կզանգեր.
– Մա՛մ, զանգել եմ, որ չլացես: Անկախ ամեն ինչից, մե՛րս, ի՜նչ ուզում ա լինի, ես քեզ լացելուց չտեսնեմ: Ես հետ կգամ, ամեն ինչ լավ կլինի, մե՛րս:
– Պա՛պ, իրանք մեզ են ջնջում, մենք էլ իրանց ենք ջնջում։
– Ե՛փ, զգո՛ւյշ եղի, բալա՛:
– Մա՛մ, ի՜նչ եմ արել, մենակ իմանաս, կգամ, կպատմեմ:
– Ոչ մի բան չեմ ուզում, արե՛ւս, ոչ էլ քո հերոսությունն եմ ուզում, մենակ դու անփորձանք արի՛, հասի՛ ինձ:
– Բալա՛, գնա՛ դու էլ մի տեղ պախկվի, մի՛ ամեն ինչի մեջ ընկի, ինչո՞վ եք կռվելու դրանց ԱԹՍ-ների դեմ:
– Մա՛մ, սրանք արնախում են, դու չես պատկերացնի՝ սրանք ինչ են: Իմ սիրտը կկանգնի, որ սրանք գան, հասնեն ձեզ, իմ քրերին, իմ մորը մատով կպնեն: Ավելի լավ ա ես մեռնեմ, քան դա տեսնեմ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում