96 անօդաչու թռչող սարքեր փորձել են հարձակվել Մոսկվայի վրա
96 անօդաչու թռչող սարքեր փորձել են հարձակվել Մոսկվայի վրա
Մայիսի 10-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ի դրությամբ Մոսկվայի օդային երթևեկության միասնական կառավարման համակարգն ստացել է ընդհանուր առմամբ 96 հաղորդում անհայտ անօդաչու թռչող սարքերի թռիչքների մասին Մոսկվայում և Մոսկվայի մարզում: Այս մասին հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։
Մայիսի 9-ին Ուկրաինայի Զինված ուժերը փորձել են հարձակվել Մոսկվայի վրա առնվազն երեք UJ-22 Airborne անօդաչու թռչող սարքերով, որոնք արձակվել են Չեռնիգովի շրջանից (Մոսկվայից մոտ 600 կիլոմետր հեռավորության վրա):
Անօդաչուներից մեկը խոցվել է Մոսկվայից 175 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալուգայի շրջանի Պրշեմիսլ գյուղի վրա։ Երկրորդը՝ Բիցևսկու անտառի տարածքում, երրորդը՝ Լոմոնոսովի թաղամասում։
Մոսկվայի Լեֆորտովոյում՝ Բուրդենկոյի անվան զինվորական հոսպիտալի մոտ, հերթական անօդաչու թռչող սարքն են խոցել։
Մայիսի 9-ի կեսօրին մերձմոսկովյան Կլիմովսկում մեկ այլ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Այն վտանգ չի ներկայացրել, քանի որ բացի տեսախցիկից, թռչող սարքում ոչինչ չի եղել ամրացված։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2023 թվականի մայիսի 3-ի գիշերը երկու անօդաչու թռչող սարքեր հարձակվել էին Կրեմլի վրա։