Մամուլ

9-րդ հարկից երեխային և իրեն ցած նետած տղամարդը սպա է եղել․ մանրամասներ

9-րդ հարկից երեխային և իրեն ցած նետած տղամարդը սպա է եղել․ մանրամասներ։

Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:

Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 92 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի դիերը։

Bavnews.am-ին դեպքի վայրից որոշ մանրամասներ հայտնի դարձան։ Հարևանների խոսքով բարեկիրթ ընտանիք էր, տղամարդը հոգատար հայր էր, սպա էր թոշակի անցած։

Հարևանների խոսքով վերջին անգամ Կարեն Մ-ին տեսել են երեկ, շփվել են հետը, խնդիրներ չեն եղել։

«Երեխաների հետ երեկ բակում խաղում էր, ասաց պետք է գնա պաղպաղակ առնի, գնան սուրճ խմեն», – ասում էին հարևանները։

Կիսվել