9 վիրավորներից 7-ը երեխաներ են․ երեխաներից մեկի ծնունդը նշելուց հետո վերադառնում էին Լոռու մարզ
Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է շինության պատին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի, որոնք բոլորը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն ընտանիքի անդամներ են, 2 ծնողներն ու նրանց անչափահաս երեխաները, բոլորը գտնվելիս են եղել «Mitsubishi»-ում և Երևանում երեխաներից մեկի ծնունդը նշելուց հետո վերադառնում էին Լոռու մարզ։
