Մամուլ

85 հազար թոշակառուի և նպաստառուի տրվող գումարները 2019-ին կավելանան

Մենք քսան միլիարդ դրամով ավելացրել ենք սոցիալական ծախսերը: Էս փուլում մենք ունեինք ընտրություն, որովհետև 2019 թվականի բյուջեն իներցիոն բյուջե է, 2019-ի բյուջեն ձևավորվել է այն պարամետրերի հիման վրա, որը մենք` որպես իշխանություն ու կառավարություն, ժառանգություն ենք ստացել նախորդից: Մեր կարծիքով՝ շատ կարևոր խնդիր ենք լուծել, արել ենք հետևյալը, որպեսզի ՀՀ-ում այլևս չլինի պարենային գծից ներքև եկամուտ ստացող թոշակառու ու նպաստառու: Մենք մինչև էսօր ունեինք 21 հազար թոշակառու և 63 հազար նպաստառու, ում նպաստները կամ թոշակները ցածր էին պարենային գծից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսում են նման կատեգորիայում գտնվող շուրջ 85 հազար մարդկանց թոշակներն ու նպաստները բարձրացնել 10 հազարական դրամով:

«Որպեսզի մենք համոզված լինենք, որ ՀՀ-ում, կներեք կոպիտ բառի համար՝ սովալլուկ թոշակառու կամ նպաստառու չկա, իհարկե սա չի նշանակում, որ այս քայլով իրենց սոցիալական կարիքները բավարարել ենք, բայց առնվազն նշանակում է, որ մենք ապահովում ենք, որպեսզի այդ մարդկանց ստացած ամսական եկամուտը թեկուզ մի դրամ բարձր լինի ծայրահեղ աղքատության գծից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը

Կիսվեք էջում