82 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 2148
82 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 2148
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Մայիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած, 33-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 1136 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 22.177 թեստավորում:
Հաստատված դեպքեր՝ 82
Առողջացածներ՝ 49
Բացասական թեստերի արդյունքներ՝ 970
Մահվան դեպքեր՝ 1