81 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 1677․ գրանցվել է 1 մահ

81 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 1677․ գրանցվել է 1 մահ

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Ապրիլի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1677 դեպք, որոնցից 803-ն` առողջացած, 28-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 846 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17.342 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 81

Առողջացածներ՝ 75

Բացասական թեստերի արդյունքներ՝ 709

Մահվան դեպքեր՝ 1