Մամուլ

8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ

8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ

2020-2023 թվականների ընթացքում ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում է ստացել 25156 ավանդատու․ այս նպատակով պետբյուջեից հատկացվել է ավելի քան 5 մլրդ դրամ։

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«2024 թ․ շուրջ 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամ։

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչև 1941 թ․ հունիսի 30-ը ծնված անձինք»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Կիսվել