80 բնակավայր գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ
80 բնակավայր գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ
Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ.
«Ուկրաինայի Կախովսկայա հիդրոէլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել: Նախապես նշվում էր, որ ՀԷԿ 28 ամբարտակից 11-ն ավերվել է։ Հիմա արդեն հայտնում են ամբողջական փլուզման մասին։ 80 բնակավայր գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ։ Որ ավելի պարզ պատկերացնեք:
Ջրամբարի պատվարի երկարությունը համարյա 4 կիլոմետր է։
Պատվարի բարձրությունը՝ 16,5 մետր։ Ջրամբարի ծավալը՝ 18 խորանարդ կիլոմետր։ Էստեղ է ամբարվում Դնեպր գետի ջրային ամբողջ պաշարը՝ մինչև Սև ծով հասնելը։
ՈՒ սրանից վար գտնվում են բազմաթիվ խոշոր բնակավայրեր, այդ թվում՝ Խերսոն քաղաքը։ Միայն այս քաղաքի բնակչությունը (մինչև պատերազմը) կազմել է ավելի քան 350 հազար մարդ։
Մյուս բնակավայրերի մասին չեմ էլ խոսում։ Պատկերացրեք, թե ի՞նչ ավերածությունների կարող է հանգեցնել։
Թեպետ, կադրերից, կարծում եմ, արդեն պարզ է մասշտաբը»։