80-ամյա Տիգրան Մանսուրյանը երիտասարդների հետ պարում է Արամ MP3-ի և Ֆելոյի «Դե պարի» երգի ներքո․ Տեսանյութ
80-ամյա անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը երիտասարդների հետ միասին պարում է երգիչ Արամ MP3-ի և Ֆելոյի «Դե պարի» երգի ներքո։ Այդ տեսանյութը Ինստագամի իր էջում հրապարակել է Արամ MP3-ն և գրառում կատարել․
«Ասում են՝ տարիքը մարդու հոգու և մարմնի հարաբերակցությունն է: Ասում են նաև, որ հոգով երիտասարդ լինելը երկարացնում է մարդու կյանքը:
Ի՞նչ եմ ուզում ասել՝ եղեք միշտ երիտասարդ, երբեք տեղ մի տվեք ձեր ֆիզիոլոգիական տարիքին, ինչպես որ դա անում է մեր շատ սիրելի մաեստրոն՝ Տիգրան Մանսուրյանը»։
Տեսանյութը՝ ստորև