80 տոկոսը խիստ հիասթափված է Նիկոլ Փաշինյանից․ երրորդ ուժի պահանջ կա․ քաղաքագետ (Տեսանյութ)

80 տոկոսը խիստ հիասթափված է Նիկոլ Փաշինյանից․ երրորդ ուժի պահանջ կա․ քաղաքագետ

ArmLur.am-ը գրում է․ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը որոշել է չմիանալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և չմասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին։

Սակայն ArmLur.am-ի մեզ հետ զրույցում ընդգծեց, որ ճիշտ կլիներ կուսակցություններն ակտիվ մասնակցություն ունենային քարոզարշավին։ Նա նաև տվյալներ ներկայացրեց, թե ըստ իրեն, այժմ ինչ վարկանիշ ունի գործող իշխանությունը։

«Ես ունեմ տարբեր ծանոթներ, բարեկամներ տարբեր համայնքներում։ Ես տեսնում եմ, որ այնտեղ հասարակությունը լավ չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը։

Նրանց բոլորի մոտ կա կոնկրետ վերաբերմունք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, նրանցից 10 տոկոսն անվերապահ աջակցում է իրեն, 10 տոկոսը դեմ է, 80 տոկոսը խիստ վերապահություն ունի և հիասթափված է»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում