8-10 աստիճանով կտրուկ տաքացում ունենք․ Գագիկ Սուրենյան

«Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունենք»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը այդ օրերին աստիճանաբար կբարձրանա 8-10, իսկ մյուս շրջաներում, այդ թվում Երևանում 4-5 աստիճանով»,- գրել է Սուրենյանը: