8-ամյա երեխան մահացել է շոկոլադե կոնֆետն ուտելուց հետո
8-ամյա երեխան մահացել է շոկոլադե կոնֆետն ուտելուց հետո
Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի Տագանայ գյուղում ութամյա աղջիկը մահացել է ենթադրաբար այն բանից հետո, երբ կերել է շոկոլադե կոնֆետ։ Աղջնակի մայրը պատմել է, որ շոկոլադե կոնֆետները նախօրեին բերել է երեխայի հայրը։
Երեխան այն կերել է, իսկ առավոտյան արդեն սկսել է վատ զգալ։ Ջերմությունը բարձրացել է 39,5 աստիճան, սկսվել է կոկորդի եւ գլխի ցավեր։
Ծնողները մտածել են, որ աղջկա մոտ հարբուխ է եւ հիվանդանոց չեն դիմել։ Որոշ ժամանակ անց, երբ մայրը մտել է երեխայի սենյակ, տեսել է, որ նա շնչահեղձ է լինում, իսկ բերանից փրփուր է հոսում։ Կինը կանչել է տեղի բուժքրոջը։
Մինչ վերջինիս ժամանումը երեխան արդեն մահացել է։ Այժմ սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, որպեսզի հասկանան, թե արդյոք կոնֆետն է եղել երեխայի մահվան պատճառը։ Իսկ անալիզների պատասխանները պատրաստ կլինեն մեկ ամսից։