Մամուլ

8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանի խափանման միջոցը փոփոխվել է

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում է կայացրել փոխել 8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանի խափանման միջոցը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ և չբացակայելու արգելքով։ Նախագահող դատավորը խափանման միջոցի փոփոխման համար հիմք է ընդունել ամբաստանյալի օրինակելի պահվածքը, 3 անչափահաս երեխաներ ունենալու և նախկինում իր ոչ պատշաճ վարքագիծը ընդունելու հանգամանքները։

Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ որոշում էր կայացրել 3 ամսով կալանավորել Լիանա Հարությունյանին: