77-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած
77-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած
Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել:
77-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից, ում վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում:
Բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է բժիշկների բոլոր ցուցումները` ստացել պատշաճ բուժօգնություն: Նրա մոտ հոգեկան շեղումներ մասնագետները չեն արձանագրել:
Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:
Նշենք, որ ուսումնասիրությունների համաձայն, կորոնավիրուսային հիվանդությունը լուրջ ազդեցություն է ունենում COVID-19-ով պացիենտների հոգեկան առողջության վրա:
Հատկապես խոցելի են դառնում այն պացիենտները, որոնց մոտ արդեն իսկ գրանցված են լինում առողջական նման խնդիրներ: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության կայքից: