75-ամյա Կիմա տատը 48 ժամ է ձերբակալված է․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան եթերով անդրադարձել է մարտի 30-ին՝ Գյումրիում ընտրությունների օրը տատիկների ձերբակալությանը՝ հօգուտ ընդդիմադիր թեկնածուներից մեկի, իբր, ընտրախախտում անելու կասկածով։
«Ստանձնեցի 75-ամյա Կիմա տատիկի պաշտպանությունը։ 48 ժամ է՝ ձերբակալված է, գտնվում է ՁՊՎ-ում՝ որպես «դարի հանցագործ»։ Վերջին ձևով սպառնացել են՝ ասելով փակելու ենք քեզ։
Առանց փաստաբանի կամեռայի դիմաց հարցաքննել են, հոգեբանական լուրջ ճնշումների ենթարկել, հորդորել՝ ասել, թե ով է իրեն փող տվել»։ Իրավապաշտպանը նշել է, որ ձերբակալության 48 ժամը լրացել է, սպասում են որոշման:
Տեսանյութը ստորև