Մամուլ

73-ամյա վարորդը «Renault»-ով «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել է երկաթե ճաղավանդակներին

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 73-ամյա Վարդանուշ Ի․-ն իր վարած «Renault» մակնիի ավտոմեքենայով Իսահակ Գասպարյան փողոցում՝ «Զվարթնոց» օդանավակային մուտքի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և բախվել երկաթե ճաղավանդակներին՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, 2-ը չափահաս, 2-ը՝ անչափահաս, տեղափոխվել են չափահասները «Աստղիկ» բժշկական կենտրոն, երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։