Մամուլ

7000 դրամ` զինվորի կոշիկի համար. Էջմիածնի զորամասը վարչապետի խոսքը «շրջանցո՞ւմ» է

7000 դրամ` զինվորի կոշիկի համար. Էջմիածնի զորամասը վարչապետի խոսքը «շրջանցո՞ւմ» է

Տավուշի գյուղերից մեկում ապրող բազմազավակ ընտանիքի մորից Araratnews.am-ը տեղեկացավ, որ  որոշ զորամասեր կարծես շրջանցում են  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորը և շարունակում են չտալ զինվորի անհրաժեշտ  պարագաները: Մոր խոսքով՝ որդին մի քանի ամիս է՝ ծառայում է, սակայն արդեն զանգահարել է տուն և խնդրել  մորը 7000 դրամ ուղարկել՝ զինվորական կոշիկ գնելու համար:

Հիշեցրինք, որ ծնողը կարող է այդպիսի բան չանել, քանի որ վարչապետ Փաշինյանը հրահանգել է ծնողներին այլևս այդպիսի բան չանել, իսկ եթե կլինեն դեպքեր, անձամբ զանգահարել իրեն, մայրն ասաց. «Եթե էդ փողը չուղարկեմ, էրեխես կմնա անկոշիկ»:

Ծնողը չցանկացավ իր անուն-ազգանունը հրապարակել, որդունը՝ առավելևս, քանի որ մտավախություն ունի՝ տղայի ծառայությունը զորամասի ղեկավարությունը կբարդացնի:

Ոչ աշխատանքային օրվա պատճառով կառավարության և պաշտպանության նախարարության մամուլի խոսնակների հետ չհաջողվեց կապ հաստատել, միայն այդ մասին բարձրաձայնեցինք «Ֆեյսբուքով»: Պատրաստ ենք լսելու նաև մյուս կողմի  պարզաբանումը: Հուսանք՝ վարչապետն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընթացք կտան սրան:

Կիսվել