70-ամյա հայ տատիկը գումար է վաստակում տաքսի վարելով
70-ամյա հայ տատիկը գումար է վաստակում տաքսի վարելով
70-ամյա Տիգրանուհի Գևորգյանին, ում Տիկուշ են անվանում, Գյումրիում բոլորը գիտեն: Արդեն 19 տարի նա գումար է վաստակում տաքսի վարելով:
Տաքսու վարորդ դառնալու որոշումը կայացրեց այն ժամանակ, երբ զրկվեց աշխատանքից. 36 տարի Գյումրու գուլպա-նասկեղենի գործարանում աշխատելուց հետո այն փակվեց:
Պատմում է, որ սկզբնական շրջանում իհարկե շատ տարօրինակ են նայել այն ամենին, ինչ արել է, սակայն ժամանակի հետ սովորել են:
Կարծիքները բազմազան են եղել. ոմանք զարմացել են, մյուսները՝ գովաբանել:
Տեսանյութը ստորև