7 տարեկան երեխային 5 տարի մեկուսացրել են տանը` պահելով աղբի ու խավարասերների հետ
Կրասնադարում 7-ամյա տղա է հայտնաբերվել մոր և տատիկի կողմից մեկուսացված վիճակում։ Երեխան 5 տարի փակված է եղել մեկ սենյականոց բնակարանում, ապրելով աղբի, խավարասերների հետ։
Տանը գտնվել է 10 տեսախցիկ նրա ամեն քայլը վերահսկելու համար։ Տղան չի հաճախում մանկապարտեզ կամ դպրոց, չի ունեցել խաղալիքներ, հագուստ կամ անկողնային պարագաներ։ Նրա մայրը և տատիկը հրաժարվել են շփվել անհանգստացած հարևանների և սոցիալական ծառայությունների հետ։
Երեխան չի լվացվել մեկ տարուց ավելի, սնվել է հազվադեպ։
Վերջին միջոցառումների արդյունքում՝ ՌԴ Ազգային գվարդիան բացել է բնակարանի դուռը, որտեղ էլ հայտնաբերվել է այս ողբերգական իրավիճակը։
Տղային տեղափոխել են վերականգնողական կենտրոն, որտեղ մասնագետները աշխատում են նրա ֆիզիկական և հոգեբանական առողջության վերականգնման վրա։
Մոր դեմ հարուցվել է քրեական գործ՝ հաշմանդամ երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, և դատական հայց է ներկայացվել նրան ծնողական իրավունքներից զրկելու համար։ Տղան ներկայումս գտնվում է վերականգնողական կենտրոնում։