7 գաղտնիք, ցանկալի մարմին ունենալու համար
7 գաղտնիք, ցանկալի մարմին ունենալու համար
Որպեսզի չգիրանաք և կարողանաք պահպանել ձեզ համար հաճելի, ձեր արտաքին տեսքը, պետք է ուտել չափավոր և շատ շարժվել: Դե իհարկե, դրա մասին գիտեն նույնիսկ երեխաները: Բայց այսօր ես ձեզ կառաջարկեմ այլ մեթոդներ, որոնք կիրառում են դիետոլոգներն ու փորցագետները, և որոնց շնորհիվ դուք կարող եք ստանալ և պահպանել ցանկալի արտաքինը:
1. Օրգանիզմում սպիտակուցները, ճարպերը և ածխաջրջրը չպետք է գերակշռեն մեկը մյուսի հանդեպ: Դուք պետք է հետևեք 1/1/4 բանաձևին (1գ սպիտակուց, 1գ ճարպ և 4գ ածխաջրեր, մեկ 1կգ քաշի համար): Իհարկե կախված ապրելակերպից և ծանրաբեռնվածությունից կարող է այս հարաբերակցությունը փոխվել: Գխավորը, որ ամբողջապես հավասար քանակությամբ լինի օրգանիզմում, այնպես որ, պետք է հրաժարվել չսնվելով դիետայից: Այս ամենի հետ մեկ տեղ, ցանկալի է պահպանել խմելու ռեժիմը. համար յուրաքանչյուր կգ քաշին պետք է լինի ոչ պակաս, քան 30 մլ ջուր, օրական:
2. Եթե դուք որոշել եք, հնարավորինս շուտ նկատելի արդյունք ստանալ, ապա ամեն շաբաթ լուսանկարեք ձեր մարմինն ամբողջությամբ, որպեսզի ավելի նկատելի լինի ձեր մարմնի փոփոխությունը դեպի դրական: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր մշտական նկարել են իրենց առաջընթացը, շատ արագ տեմպերով հասել են ցանկալի արդյունքի:
3. Դուք վախենու՞մ եք ուտել չափից շատ: Փորձեք անջատել լույսերը, սենյակն ապահովելով թույլ լուսավորմամբ: Դրա հետ նաև միացրեք հանգիստ երաժշտություն ու վայելեք ձեր ուտելիքը: Փորձը ցույց է տվել, որ այս մեթոդից օգտվողները, զգալով իրենց հագեցած, համեմատաբար ավելի քիչ են ուտում:
4. Թող տարօրինակ չթվա, բայց հաջորդը առաջարկում եմ պահել օրագիր: Ոչ նրա համար, որ մեջը նկարեք ձեր մարզումները կամ սննդի քանակը: Այլ գրեք այն ամենը, ինչ ձեզ անհանգստացնում է: Կանայք, ովքեր օրվա մեջ գոնե 15 րոպեով հնարավորություն են ունենում արտահայտվելու այն մասին, ինչը նրանց անհանգստություն է պատճառում, 3 ամսվա մեջ կարող են կորցնել 1.5կգ, առանց որևէ մարզման կամ դիետայի: Եվ հետո, կիսվոլով ձեր խնդիրների մասին, դուք կխուսափեք սթրեսներից, որոնք նույնպես կարող են գիրացման պատճառ դառնալ:
5. Մարզումները կարող են շատ ավելի լավ արդյունք տալ, եթե ընտրեք ճիշտ երաժշտություն: Եթե երաժշտությունը լինի ավելի էներգետիկ, դուք ենթագիտակցորեն կսկսեք ավելի ակտիվ մարզվել և բնականաբար ավելի շատ կալորիա կայրեք: Իդեալական տարբերակ- երաժշտության արագությունը՝ 120-140 հարված մեկ րոպեում: Այն օգնում է շեղվել հոգնածությունից և բարելավում դիմացկունությունը 15%-ով:
6. Կա մի թույր կարծիք, որ ինչքան շատ մարզվես, այնքն շուտ կհասնես արդյունքի. սկսնակ մարզասրահ հաճախողներին հորդորում եմ, դրա մասին անհապաղ մոռանալ: ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ 45-50 րոպե անդադար մարմինը ծանրաբեռնելուց, սկսում է բարձրանալ կորտիզոլի(սթրեսի նկատմամբ պաշտպանողական ռեակցիա) մակարդակը, Այն լարում է մկանները, դանդաղեցնում նյութափոխանակությունը ր հանգեցնում ճարպակալման: Այնպես որ, մարզումներից մի քանի ժամ առաջ սնվեք, մի նյարդաինացեք և մարզվեք 30 րոպե, ընդմիջեք և նորից ևո 30 րոպե:
7. Ձկան յուղը շատ օգտակար է օրգանիզմի համար: Այն ոչ միայն նվազեցնում է բորբոքումը, կանխում սրտանոթային հիվանդութությունները, այլև նպաստում է նիհարեցման գործընթացին, մարզումների հոտ միաժամանակ:
Դե ինչ… կարող եք հենց այսօրվանից անցնել գործի