ԺամանցՕգտակար

7 արտահայտություն, որոնք պետք է երեխային ամեն օր ասել

7 արտահայտություն, որոնք պետք է երեխային ամեն օր ասել

Եթե ուզում եք երեխայի հետ վստահելի հարաբերություններ կառուցել և բարձրացնել նրա ինքնագիտակցությունը, պետք է նրա հետ ճիշտ շփվել:

Արտահայտություններ, որոնք պետք է երեխային ավելի հաճախ ասել:

1. «Ես քեզ սիրում եմ» Երեխայի համար այս արտահայտությունը յուրաքանչյուր տարիքում շատ արժեքավոր է:

Կարևոր չէ՝ նա քանի տարեկան է՝ 5, թե 13: Դա նրան ուժ կտա:

2. «Ես այնքան հպարտ եմ քեզնով» Որպեսզի երեխան ինքնավստահ մեծանա, նրան հաճախ ասեք, որ հպարտ եք նրանով:

Եվ կարևոր չէ՝ մրցույթում նա որ տեղը զբաղեցրեց:

3. «Ամեն ինչ կարգին է, նորից փորձիր» Երեխան պետք է հասկաանա, որ անհաջողությունները ցանկացած գործընթացի կարևոր մասն են:

Նրան մի նախատեք երկուսների համար, այլ խնդրեք մոտենալ ուսուցչին և վերահանձնել առաջադրանքը:

Մի զայրացեք, որ նա չկարողացավ արտասանել բանաստեղծությունը: Ավելի լավ է՝ խրախուսեք երեխային: Նա պետք է իմանա, որ հաջորդ անգամ ամեն ինչ կստացվի:

Եթե դուք պարբերաբար կրկնեք, որ հավատում եք ձեր երեխային, նա կսովորի հաղթահարել դժվարությունները: Ապագայում նրա համար ավելի հեշտ կլինի հասնել իր նպատակներին:

4. «Ես քեզ վստահում եմ» Այս արտահայտությունը կարելի է սկսել երեխային ասել, երբ համոզված լինեք, որ նա պատրաստ է ինքնուրույն գործողությունների:

Այդպիսի շփումը նրան վստահույթուն և պատասխանատավություն կներշնչի: Եթե ծնողները նրան վստահում են, նա չի կարող նրանց խաբել կամ հուսախաբ անել:

5. «Շնորհակալություն» Երեխային վաղ տարիքից ասեք շնորհակալություն, նույնիսկ եթե նա պարզապես հավաքեց խաղալիքները:

Կարևոր չէ՝ դա նրան ինչպես հաջողվեց:

Կատարման սխալների մասին կարելի է ավելի ուշ խոսել, նախ շնորհակալություն հայտնեք աշխատանքի համար:

6. «Օգնիր ինձ, խնդրում եմ» Յուրաքանչյուրն ուզում է իրեն կարևոր և օգտակար զգալ: Երեխային խնդրեք ձեզ օգնել պարզ գործերում:

Ժամանակի ընթացքում նա ինքնուրույն հետաքրքրություն կդրսևորի և կօգնի: Վերջում ավելացրեք. «Ինձ համար առանց քեզ դժվար կլիներ գլուխ հանել»:

7. «Ես շատ ուրախ եմ, որ քեզ ունեմ» Երեխայի հարաբերությունները շրջակա միջավայրի հետ ոչ միշտ են հարթ դասավորվում, հատկապես դեռահաս տարիքում:

Դեռահասները սկսում են կասկածել, որ ծնողները սիրում են իրեն: Ուստի նրան պարբերաբար ասեք, որ դուք ուրախ եք, որ նրան ունեք:

Երեխայի հետ մեծի պես շփվեք, բայց մի մոռացեք արտահայտել ձեր զգացմունքները:

Ժլատություն մի արեք հաճելի բառերի հարցում, բայց չափց շատ մի գովեք: Այդ դեպքում նա կմեծանա ինքնուրույն, ինքնավստահ և շնորհակալ իր ծնողներին:

Կիսվել