Մամուլ

7 ամսում Փաշինյանի կառավարությունը Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքել է 12․5 միլիոն դոլարի գործարք. Նորայր Նորիկյան

7 ամսում Փաշինյանի կառավարությունը Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքել է 12․5 միլիոն դոլարի գործարք. Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պետք չէ ժողովրդին հիմարի տեղ դնել

ՀՀ կառավարության կողմից Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերությունից ս.թ. փետրվար ամսին գնվեց 5 միլիոն ԱՄՆ դոլլարի ավտոմեքենա՝ պարեկային ոստիկանոթյան համար։

Երեկ ՀՀ կառավարության կողմից ևս 7.5 միլիոն ԱՄՆ դոլլար հատկացվեց այլ մարզերի պարեկային ոստիկանության համար ավտոմեքենաներ ձեռք բերելու համար։

Այլ կերպ ասած, ընդամենը 7 ամսում Ն․ Փաշինյանի կառավարությունը Ռ․ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքել է 12․5 միլիոն ԱՄՆ դոլլարի գործարք։

Ամենակոպիտ հաշվարկներով միայն այս երկու գործարքից նվազագայունը 10 տոկոս շահույթ ստանալու դեպքում Ռ․ Քոչարյանի ընտանիքը ստացել է 1 միլիոն 250 հազար ԱՄՆ դլլար։

toyota

Այս խոշոր գործարքների կնքման միջակայքում Նիկոլ Փաշինյանը մերթընդմերթ հայտարարում է, որ Ռ. Քոչարյանը թալանչի է, կոռուպցիոներ է, լափելու արդյունքում դարձել է միլիարդեր ու պետք է պատասխան տա իր թալանածի համար, իսկ Քոչարյանն էլ, քանի որ տակ մնացող տղա չէ, պատասխանում է, որ Նիկոլը դավաճան է, թուրքի գործակալ ու ծախել է Արցախը, որի համար պետք է պատասխան տա։

․․․Իրար հետ չհամագործակցողներիս տեսեք, միմյանց պատժողներիս տեսեք, կոռուպցիայի դեմ պայքարողներիս տեսեք ու թալանածը հետ բերողներիս տեսեք։

Հ.Գ. Պարզապես պետք չէ ժողովրդին հիմարի տեղ դնել:

Հասկացողները վաղուց են հասկացել, թե իրականում ինչ է կատարվել մեր երկրում…»։

Կիսվել