Մամուլ

68-ամյա կինը հիվանդանոցում ջրի փոխարեն ախտահանիչ նյութ է խմել ու մահացել

«Հրապարակ»-ին պատմեցին, որ կինը «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ է գնացել հետազոտվելու, հետազոտությունից հետո ծարավ է եղել եւ ջուր է խնդրել, ապա շփոթմունքի, թե ինչ որ մեկի անփութության պատճառով ինչ որ շշից խմել է, որի մեջ պարզվել է, որ սարքերն ախտահանելու համար նախատեսված հեղուկ է եղել եւ մահացել: 

Կնոջ ընտանիքը կատարվածից շոկի մեջ է: Կնոջ հարազատները բուժաշխատողներին են մեղադրում, որ անուշադրության են մատնել հիվանդ կնոջը, սակայն «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից պնդում են, որ մահացած կնոջ ազգականի ներկայությամբ է տեղի ունեցել դեպքը, ակնարկելով, որ հարազատը պետք է ուշադիր լիներ:

Մեզ հիվանդանոցից պատասխանեցին.

«Նոյեմբերի 8-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» դժբախտ դեպք է տեղի ունեցել։ 68-ամյա պացիենտը, ով տևական ժամանակ է՝ բուժումներ է ստանում հիվանդանոցում, հերթական ՀՇ (համակարգչային շերտագրում) անցնելու ժամանակ հետազոտության սենյակում՝ հարազատի ներկայությամբ ջրի փոխարեն ախտահանման համար նախատեսված նյութից է խմել։

Պացիենտը վերցրել է ջրի համար նախատեսված մեկանգամյա օգտագործման բաժակ համապատասխան սարքից և սենյակում դրված փակ, հատուկ մակնշված շշից լցրել և խմել է բարձր մակարդակի վարակազերծիչ նյութից:

Նրան անմիջապես տեղափոխել են Վերակենդանացման բաժանմունք, կատարել համապատասխան ռեանիմացիոն գործողություններ, սակայն պացիենտը մի քանի ժամ անց մահացել է։ Դեպքով զբաղվում են իրավապահները», – նշում են «Միքայելյան վիրաբուժության» ինստիտուտի հանրային կապերի բաժնից:

Կիսվեք էջում