665 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 18698, գրանցվել է մահվան 7 դեպք

665 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 18698, գրանցվել է մահվան 7 դեպք

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Հունիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 18698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած, 309-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 10728 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 89.992 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 665

Առողջացածներ՝ 746

Բացասական թեստերի արդյունքներ՝ 1727

Մահվան դեպքեր՝ 7