65-ամյա տղամարդը Կիևյան կամրջից ցած է նետվել. պարզվել է մահացածի ինքնությունը
Այսօր՝ հունվարի 23-ին, հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ էդգար Բալոյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 65-ամյա Խաչատուր Խ.-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ կամրջից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով:
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: