Աշխարհ

6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատսկից 128 կիլոմետր հեռավորության վրա։ հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Ինչպես տեղեկանում է Bavnews.am-ը, երկրաշարժը տեղի է ունեցել 40 կմ խորության վրա։

ՌԴ ԱԻՆ տեղեկատվության համաձայն, երկրաշարժը զգացվել է մարզկենտրոնում մինչև չորս բալ ուժգնությամբ։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

«Երկրաշարժը տեղի է ունեցել հյուսիսային լայնության 52.880°, արևելյան երկայնության 160.491° կոորդինատներով կետում, 40 կիլոմետր խորության վրա: Սեյսմիկ իրադարձության ուժգնությունը կազմել է 6,3 բալ։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաքային շրջանից 128 կմ դեպի արևելք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կիսվել