Մամուլ

60 նոր աշխատատեղ կբացվի․ 2 մլրդ դրամի ներդրումային ծրագիր՝ հագուստի ոլորտում

60 նոր աշխատատեղ կբացվի։ ՀՀ կառավարությունն այսօր հարկային արտոնություն տվեց «Ոսկե Կար» ՍՊԸ-ին: Ընկերությունը նախատեսում է ծրագրի շրջանակում իրականացնել 2 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար:

Ներկայումս առկա է 151 աշխատատեղ: Նախատեսվում է ծրագրի շրջանակում ստեղծել 60 նոր աշխատատեղ՝ 111,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3.75 մլրդ դրամ, որից 3.37 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 712.5 մլն դրամի արտադրանքը` Ռուսաստանի Դաշնությունում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.987 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 158.1 մլն դրամ:

Կիսվել