ՄամուլՏեսանյութ

6-րդ վարչությունը ներխուժել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի գրասենյակ «Հրապարակ»

«Հրապարակը քիչ առաջ տեղեկացավ, որ այսօր վաղ առավոտյան Երևանի Հակակոռուպցիոն կոմիտեն, 6-րդ վարչությունը և Կումայրի բաժինը մտել են  «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյսնի գրասենյակ և սկսել խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը։

Նույն կառույցները այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները։

Մենք կապ հաստատեցինք Սիմոնյանի հետ, նա ասաց, որ այս պահին ընթանում  են խուզարկություններ, չկա որևէ բացատրություն, թե ինչ են փնտրում։

«Ինչ էլ գտնեն, մեզ համար ծիծաղելի և անհեթեթ է, այս ամենը խոսում է իշխանության վախերի մասին, իրենք տեսան, թե մեր հավաքներին ինչքան ժողովուրդ է գալիս, բոլորը ինքնաբուխ գալիս են, հիմա փորձում են ինչ-որ կերպ ազդել, բայց իհարկե, սա մեր վրա չի ազդելու, եթե մտել ենք պայքարի, ուրեմն մինչև վերջ տանելու ենք»,-«Հրապարակին» ասաց Սիմոնյանը։